Կարծիք

21.06.2016 11:20


Եթե Արցախի պետականությանն ու անվտանգությանը վտանգ սպառնա, «Համախմբումը» գնալու է արտահերթ ընտրությունների

Եթե Արցախի պետականությանն ու անվտանգությանը վտանգ սպառնա, «Համախմբումը» գնալու է արտահերթ ընտրությունների

Քանի կար՝ Ալիևը խնդրի շուտափույթ լուծում էր պահանջում, և այդ լուծումը պետք է լիներ երեկ: Բայց բանակցությունները, մեծ հաշվով, լուծում չտվեցին, իսկ Բաքուն հայտարարեց, որ եռակողմ հանդիպումն արդյունավետ ու կառուցողական էր:
Հայկական կողմը նույնը հայտարարեց:

Եթե Բաքուն խիստ ռադիկալ պահանջներ է դնում, իսկ հետո հայտարարում, որ գոհ է, ապա հավատացեք, որ նա իր ուզածին հասնելու ճանապարհին է: Հավանաբար, «շան գլուխը» թաղված է ժամանակային ինչ-որ տիրույթում:
Քանի դեռ մեր ժամանակը չի սպառվել, պետք է անհապաղ իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին:

Այս առումով երեկ «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուր, «Համախմբում» կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը մի շատ կարևոր հայտարարություն արեց:
Ըստ նրա՝ եթե Արցախի պետականությանն ու անվտանգությանը վտանգ սպառնա, ապա քաղաքական այդ ուժը գնալու է արտահերթ ընտրությունների:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը