Լրահոս

10.12.2009 10:39

Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն։ Այն ժամանակ ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Մինչ  2006թ., սակայն, ԼՂ-ը Սահմանադրություն չուներ։ Միայն 15 տարի անց Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը։ Վերջինում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, և որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի իրավասության տակ։

2006 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ ԼՂՀ-ի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554 քաղաքացի։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90077 մարդ։

Այդ օրվանից դեկտեմբերի 10-ը համարվում է տոնական օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։