Կարծիք

20.06.2016 23:11


Ներկայում իշխող ուժը արդեն անվերադարձ կորցրել է ժողովրդի վստահությունը

Ներկայում իշխող ուժը արդեն անվերադարձ կորցրել է ժողովրդի վստահությունը

Իրական ժողովրդավարության հիմքը ժողովրդի և նրա շահերի պաշտպան, երաշխավոր հանդիսացող իշխանության փոխադարձ վստահությունն ու համագործակցությունն է:
Չնայած մեր պետությունը համարվում է ժողովրդավարական, բայց երկու տասնամյակից ավելի պատմության ընթացքում մեր իշխանությունների կողմից արվել է ամեն ինչ այդ վստահությունը ի չիք դարձնելու համար, իսկ ներկայում իշխող ուժը արդեն անվերադարձ կորցրել է ժողովրդի վստահությունը:
Ներկա իրավիճակում հնարավորինս կարճ ժամանակահատվածում արմատական փոփոխությունների հասնելու ուղին ժողովրդին մեկ գաղափարի շուրջ համախմբելն ու այդ ժողովրդական շարժումը դեպի փոփոխություններ ուղորդելն է:
Նման ծրագրի իրականացման համար առաջնային խնդիր է հանրության վստահությունը ձեռք բերելը:
«Համախմբում» կուսակցությունը, մտնելով քաղաքական դաշտ, արդեն իսկ բավական մեծ ներուժով ու հստակ ծրագրերով մարտահրավեր է նետում տիրող կարծրատիպին և իր առջև առաջնային նպատակ է դրել հանրության կորցրած այդ հավատը վերականգնելու խնդիրը:

Սարգիս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը