Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Սարգսյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ, լուսանկար)
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Սարգսյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը, որը հաջորդել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումներին:
...
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Լավրովի խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում հայտնվում է, որ քաղաքական կարգավորումում կայուն առաջընթաց գրանցվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նա նաև նշել է՝ Պուտինը, Սարգսյանը և Ալիևը պայմանավորվել են շարունակել եռակողմ կանոնավոր բանակցությունները, որպեսզի լրացուցիչ դինամիկա հաղորդեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Մինսկի խմբի ջանքերին։
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հանդիպմանը Սարգսյանն ասել էր, որ ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում: Իսկ Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ստատուս–քվոն անընդունելի է։

7or.am