Լրահոս

10.12.2009 10:37


Որքա՞ն արդյունավետ է գործում Հանրային խորհուրդը

Որքա՞ն արդյունավետ է գործում Հանրային խորհուրդը

Գրեթե մեկ տարի է, ինչ գոյություն ունի  Հանրային խորհուրդ կոչվող կառույցը։ Որքա՞ն արդյունավետ է գործում այն և արդյոք կատարո՞ւմ է իր գործառույթները։ Պատասխանելով «7օր»-ի հարցերին՝ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման  հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ Հնրային խորհուրդը կայացման փուլում է. կառուցվածքային տեսանկյունից կայացած է, իսկ գործառութային առումով դեռևս խնդիրներ ունի։ Նա նշել է, որ Հանրային խորհուրդը բազմաթիվ հարցերի է անդրադառնում։

-Օրինակ Հանրային խորհրդի առաջին քայլն այն էր, որ համաներման գործին մասնակցեց, շրջանառվող դրույթների մեջ կետեր առաջարկեց, որպեսզի համաներման  մասին որոշումը չտարածեն, օրինակ, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած մարդկանց վրա, քանի որ քաղաքացիական  հասարակության կայացման համար դա կարևոր գործոն է։ Ցավոք, ԱԺ-ում այս կետերը չանցան, բայց ես դրանից չեմ հիասթափվում,  հակառակը՝ այնքան պետք է  դրա մասին ասել, որ երկրորդ անգամ եթե նման խնիր առաջացավ, անպայաման տեղ հասնի,-նշել է նա։

Այն հարցին, թե քանի որ առաջարկություններ անելը մի բան է, արդյունքի հասնելը՝ մեկ ուրիշ, ապա ի՞նչ արդյունքներ են գրանցվել այս ընթացքում, նա պատասխանել է, թե  Հանրային խորհուրդը խորհրդակցական ձայնի իրավունք ունի,  և այն դատախազություն կամ ԱԺ չէ, որ բոլոր խնդիրները լուծի։

-Եթե մենք կարողանանք 100 հարցից մեկ ամսվա ընթցքում  1 հարց լուծել, ապա  կարելի է  ասել, որ էֆեկտիվ ենք գործել,-հավելել է Հովհաննես Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը