Կ.Եղնուկյան. «Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը միայն քաղաքական հենք ունի»
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Կարո ԵղնուկյանըԺիրայր Սեֆիլյանի ձերբակալության մանրամասներից տեղյակ չէ։ «7or»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասել է, որ ձերբակալության պահին «Սարդարապատ» գրասենյակում ներկա գտնվողներից մեկն է իրեն հայտնել այդ մասին։
–Ժիրայր Սեֆիլյանի կինն էր ահազանգել, որ իրենց տան դուռը կոտրում են, երբ նա տանն է մոտենալիս եղել։ Կարծում եմ՝ մտածել են, թե Ժիրայր Սեֆիլյանը տանն է, բայց նրան այնտեղ չգտնելով՝ գնացել են «Սարդարապատ» գրասենյակ և այնտեղից էլ բերման ենթարկել,– ասել է Եղնուկյանը։
«7or»-ի հարցին՝ արդյոք քաղաքական հենք տեսնո՞ւմ է կատարվածում, Կարո Եղնուկյանը պատասխանել է՝ անպատճառ.
–Միայն քաղաքական հենք է. ուրիշ բան չկա այստեղ։ Ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանն օդանավում հայտարարել էր, թե ով ուզում է՝ նա էլ թող այդ հողերը հետ վերցնի։ Իսկ վերջինիս նետած ձեռնոցն անմիջապես Ժիրայր Սեֆիլյանն է վերցրել՝ ասելով, որ ինքը և ՇԱԳԱՄ–ը կամավորների միջոցով, որոնք արդեն սերունդ են տվել, պատրաստ են հողերը հետ վերցնել, սակայն այստեղ մեծ «բայցը» այն է, որ մենք չենք գտնվում 90–ականներում, երբ ամեն մեկն ինքնագլուխ բաներ էր անում։ Այս օպերացիան պետք է արվեր պետական մակարդակով, ՀՀ զինված ուժերի աջակցությամբ՝ լոգիստիկայի միջոցով։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը գտնվում էր անկյունում և պետք է պատասխան տար, իսկ սրա պատասխանը որոշեց հետևյալ ձևով տալ։ Նա պետք է իր նետած ձեռնոցը վերցնողին վարկաբեկեր,–մանրամասնել է Եղնուկյանը։
Նա նշել է, որ այդ վարկաբեկման գործընթացը տարբեր ձևերով սկսվել է դեռևս մեկ ամիս առաջ, իսկ այդ ամբողջի գագաթնակետը եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում, որտեղ փորձել են ստերով և մանիպուլյացիաներով չարախոսել Սեֆիլյանին։
–Սակայն դա էլ չստացվեց, հետևաբար Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, այլ տարբերակ չուներ։ Նա պետք է կրկներ անցյալ տարվա ապրիլի 7–ի ձերբակալումները։ Այս տարի ուղղակի ավելի խելացի գտնվեցին. այսպես ասած՝ ավելի «պրոֆեսիոնալ» մոտեցան։ Իսկ թե ինչ զենք են գտել, ում մոտ են գտել, ինչպես են գտել, արդեն երկրորդական է,– նշել է Կարո Եղնուկյանը։
Կ.Եղնուկյան. «Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը միայն քաղաքական հենք ունի»
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մանրամասներից տեղյակ չէ։ «7or»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասել է, որ ձերբակալության պահին «Սարդարապատ» գրասենյակում ներկա գտնվողներից մեկն է իրեն հայտնել այդ մասին։

7or.am