Կարծիք

20.06.2016 14:50


Մի՛ իջեք անձնական վիրավորանքների մակարդակի. տակից դուրս չեք գա

Մի՛ իջեք անձնական վիրավորանքների մակարդակի. տակից դուրս չեք գա

Չէի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց ոնց երևում է, պետք է։ Սերժ Սարգսյանն ունի մի քանի վատ սովորություն (դե, բացի երկիրը թալանելուց և մարդկանց արտագաղթի ճանապարհին դնելուց)․ նա փորձում է իր մանր-մունր մանկլավիկների միջոցով հարձակումներ իրականացնել իր գլխավոր քաղաքական հակառակորդների դեմ։ Այդ նույն սովորության երկրորդ վատ կողմն այն է, որ Սերժ Սարգսյանը, քաղաքական հակափաստարկներ չունենալով, փորձում է վերածել բանավեճն անձնական վիրավորանքների տարափի։

Եվ այդ գործում իր հիմնական գործիքը մի կայք է, որը ես անվանում եմ «shnik.am» (մի հետաքրքիր փաստ այդ կայքի մասին․ կայքի խմբագիրը ժամանակին գիրք էր հրատարակել, որտեղ Սերժ Սարգսյանի հասցեին վերջին հայհոյանքներն էր գրել և մեղադրել էր իրեն բոլոր մեղքերի համար։ Բայց այսօր այդ մարդը նվիրված աշխատում է Սերժ Սարգսյանի համար ու առանց ամաչելու օգտվում է այն թուլափայից, որն իր առաջ են նետում։ Հա, մի բան էլ. այդ կայքի խմբագիրը դարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ամենացիտված հայ հեղինակներից մեկը։ Դե, «рыбак рыбака видит издалека»)։ Հիմա այդ «shnik.am»-ը սևեռվել է «Համախմբում» կուսակցության և նրա նախագահ Վարդան Օսկանյանի վրա, ինչը և ստիպում է անդրադառնալ այս թեմային։

Կուզենայի ուղղակի ասել անձամբ Սերժ Սարգսյանին, որ նա իր մանկլավիկների ու դիշովկաների ձեռքերով չիջնի անձնական վիրավորանքների մակարդակի, որովհետև տակից դուրս չի գա։ Եթե Բաղրամյան 26-ում կարծում են, թե հակառակ կողմը չի կարող նույն ոճով խոսել, ապա նրանք չարաչար սխալվում են։ Հակառակ կողմն անգամ ավելի թունդ բաներ բաներ կարող է ասել ու ավելի հիմնավորված դա անել։ Բացի այդ, վիրավորանքների համար վաղ թե ուշ պատասխանելու պահը գալու է։ Ու պահը լինելու է դաժան, որովհետև պետք է լինելու պատասխանել ոչ միայն և ոչ այնքան Օսկանյանին, այլ այն 1,5 միլիոն սոված հայաստանցիներին, որոնք հացի փող չունեն, իսկ այդ «shnik.am»-ի տերն իր մանկլավիկների հետ լողում է փողերի մեջ։ Այս իրողությունը վաղ թե ուշ իր լուծումը ստանալու է։ Ու ոնց ասեցի՝ տակից դուրս չեն գա։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը