Մեր նպատակն է դառնալ հասարակության համար նոր իշխանության հուսալի հավակնորդ
Այժմ, երբ կայացել է «Համախմբում» կուսակցության համագումարը, միանգամից պետք է անցնենք լուրջ աշխատանքի՝ համախմբելու ողջ հասարակությանը: Ինչպես համագումարի ելույթներում բազմիցս հնչեց, մեր նպատակն է քաղաքական դաշտում դառնալ բևեռ և հասարակության համար նոր իշխանության հուսալի հավակնորդ լինել:
Կարծում եմ՝ դրա բոլոր նախադրյալները կան՝ լավ թիմ, ազնիվ աշխատանքի մղում, հստակ ծրագիր և վճռականություն:
Արդեն կա կուսակցության ծրագիրը: Ես իմ ելույթում նախանշել եմ մեր աշխատանքային ծրագրի չորս հիմնասյուները, և մենք իրոք հավատում ենք, որ երկրում շատ արագ կարելի է մեծ փոփոխությունների հասնել: Ասեմ, որ ներկայում արդեն ունենք քսանից ավելի գրասենյակներ և կառույցներ Երևանում ու մարզերում և հազարից ավելի անդամ: Կարծում եմ՝ սա լավ սկիզբ է:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին համագումարի հաջող անցկացման համար: Շնորհակալ եմ հատկապես երիտասարդ աղջիկներին ու տղաներին, որոնք մեծ նվիրումով աջակցեցին մեզ կազմակերպչական հարցերում:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ
Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից