Կարծիք

20.06.2016 12:38


Ցանկացած կուսակցություն ձգտում է ներկայացված լինել խորհրդարանում, ու դա բնական է

Ցանկացած կուսակցություն ձգտում է ներկայացված լինել խորհրդարանում, ու դա բնական է

«Համախմբմանը» կպնելու, անիմաստ քննադատելու, վերևից պատվեր կատարելու շրջանակներում կուսակցության անդամների հասցեին պարզապես անհիմն մեղադրանք են ուղղում: Քաղաքականությունից ու քաղաքական ինստիտուտներից անտեղյակ ու տարրական բաներ չիմացող «վերլուծաբաններին» լուսավորեմ, որ ցանկացած կուսակցություն ձգտում է ներկայացված լինել խորհրդարանում, ու դա բնական է, իսկ եթե չի ձգտում, ապա ստեղծվել է հայտնի կենտրոնի բարձր հովանու ներքո՝ քաղաքական դաշտում «մեյմունություն» անելու համար: Մեղադրել կուսակցության անդամների, որ նրանք ձգտում են խորհրդարան, պարզապես անմտություն է։ Յուրաքանչյուր կուսակցություն գալիս է խորհրդարան սեփական ծրագրով, իսկ եթե որոշ կուսակցություններ չեն կարողանում սեփական ծրագրային դրույթներն անցկացնել, կներեք, բայց դա արդեն իրենց խնդիրն է: «Համախմբումը», ինչպես բազմիցս ասվել է, այլընտրանքային ընդդիմադիր ուժ է, որը որակապես տարբերվում է դաշտում առկա մյուս բոլոր ուժերից, և դա շատ լավ գիտեն Բաղրամյան 26-ում նույնպես:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը