Քաղաքական

20.06.2016 11:21


Ուորլիքը մեծ հույսեր է կապում Սարգսյան-Ալիև հանդիպման հետ

Ուորլիքը մեծ հույսեր է կապում Սարգսյան-Ալիև հանդիպման հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի ստեղծման համար պայմանների առաջացմանը:

«Սարգսյանի և Ալիևի` այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման ջանքերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի համար»,- թվիթթերյան իր էջում նշել է ամերիկացի համանախագահը։

Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուգի հանդիպմանը ներկա կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առանձնազրույցներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը