Կարծիք

19.06.2016 10:23


Ամբողջը լցրել եք ձեր որովայնը՝ եռապատկելով արտաքին պարտքը

Ամբողջը լցրել եք ձեր որովայնը՝ եռապատկելով արտաքին պարտքը

Կրծքավանդակը Զիմզիմովի Էփեմիայի բրոշկայով և կուսակցական զնաչոկով զարդարած, գեղեցկության սրահի աշխատակիցներին վախեցրած ու վերջիններիս տիտանական ջանքերի շնորհիվ «իմաստուն» գլուխը «տյունինգի» ենթարկած տիկին Հանրապետական դեպուտատը ինքնավստահ հայտարարում է.
-Վարկ տալիս են այն երկրին, որին վստահում են:

Քո կուսակցությունը և քո առաջնորդը Հայաստանը պետականորեն կազմակերպված վակխանալիայի են վերածել, վարկատուները այդ ինչի՞ն են վստահում:
Ժողովուրդը այդ վարկերից մի ցենտի օգուտ ստացե՞լ է:

Ամբողջը լցրել եք ձեր որովայնը՝ եռապատկելով արտաքին պարտքը, որն արդեն հասել է 5 միլիարդի:

Ի՞նչ անենք, «բարեփոխումների» համար վարկեր տրամադրող միջազգային հիմնադրամներին, բանկերին ու պետություններին խոշորացո՞ւյց նվիրենք, որ տեսնեն, թե ում են վստահում՝ իրենց կյանքը օտ ի դո բարեփոխած իշխող ուժին և նրա ղեկավարի՞ն, թե՞ վերջիններիս կողմից անտերության մատնված, թալանված ու դատարկված երկրին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը