Կարծիք

18.06.2016 20:22


Բաղրամյան 26-ում զգացել են իրավիճակի և նորաստեղծ կուսակցության մտադրությունների և հավակնությունների լրջությունը

Բաղրամյան 26-ում զգացել են իրավիճակի և նորաստեղծ կուսակցության մտադրությունների և հավակնությունների լրջությունը

Նայում եմ լրատվական հոսքերն ու միայն ուրախանում....փաստորեն, Բաղրամյան 26-ում զգացել են իրավիճակի և նորաստեղծ կուսակցության մտադրությունների և հավակնությունների լրջությունը, այլապես այդքան ռեսուրսներ չէին ուղղի համացանցում և լրատվական դաշտում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության դեմ հակաքարոզ իրականացնելուն: Իրականում, սակայն, լրատվական այս դատարկ աղմուկը ոչ մի կերպ չի ազդի կուսակցությունում առկա վճռական տրամադրությունների վրա` լուծել մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները, որոնք ունակ չեն լուծել գործող իշխանությունները:

Հարկ է նշել, որ ցանկալի կլիներ քաղաքական բանավեճը տեղափոխել բացարձակապես բովանդակային դաշտ, որը զերծ է անձնական վիրավորանքներից և պիտակավորումներից:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը