ՀԱՄԱԽՄԲՄԱՆ օրակարգը բխում է Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության շահերից
«Համախմբում» կուսակցության ստեղծումը պարտադրված էր Հայաստանում տիրող խայտառակ աղետալի իրավիճակով։ Կուսակցությունը հայտ է ներկայացնում և ունի համապատասխան ներուժ՝ դառնալու Հայաստանի ներքին քաղաքական կյանքում օրակարգ ձևավորող և թելադրող։ Կարևորն այստեղ այն է, որ այդ օրակարգը բխում է Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության շահերից։ Այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվեց կուսակցության հիմնադիր համագումարում, և որոնց լուծումը կուսակցությունը հռչակել է իր առաջնային նպատակ, ծանոթ են՝ անխտիր բոլորիս։ Բոլորս ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես իշխանությունների ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը է՛լ ավելի խորը փոսի մեջ է գցում մեր երկիրը։
Համագումարում հայտարարվեց, որ մի կողմից քաղաքանության ու բիզնեսի սերտաճմանը Հայաստանում պետք է վերջ դրվի, մյուս կողմից էլ գործարարները կարող են և պետք է իրենց շահերը պաշտպանեն քաղաքական ուժերի միջոցով՝ այս փուլում միանալով «Համախմբում» կուսակցությանը։ Իսկապես, երկրում ստեղծված իրավիճակը փակում է բիզնեսի ոչ միայն զարգացման, այլև ընդհանրապես գոյատևման հնարավորությունները։ Այնինչ հենց գործարարները՝ փոքր, միջին ու խոշոր, հանդիսանում են բոլոր զարգացած երկրների տնտեսական աճի, բարեկեցության խթանիչ ուժը։
Համագումարում հնչեցված ելույթներն ու կարծիքները համոզեցին, որ կուսակցությունում կա գրագետ թիմ, որը գիտակցելով երկրում առկա ծանրագույն խնդիրները՝ ունի նաև այդ խնդիրները լուծելու իրատեսական ծրագիր։ Այդ մարդիկ Հայաստանի ներկայիս ծանր վիճակը չեն պայմանավորում հարևան պետությունների թշնամական քայլերով և չեն փորձում արդարացնել տնտեսական անկումը արտաքին գործոններով։ Դրանով իսկ պատրաստակամություն են հայտնում պատասխանատվություն վերցնել՝ հասարակությունից ստանձնել երկրի ղեկավարման մանդատը՝ առկա խնդիրները լուծելու համար։ Դե ուրեմն՝ բարի երթ ու հաղթանակ բոլորիս։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից