Քաղաքական

18.06.2016 19:04


Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը