Հոլիվուդյան դերասան Չառլի Շինը պատմել է լրագրողներին, թե ինչպես է վարակվել ՁԻԱՀ–ով։ Այս մասին հաղորդում է «life.ru»–ն։ Տղամարդու խոսքերով՝ վարակվելու պատճառ են հանդիսացել առանց պաշտպանվելու սեռական հարաբերությունները պատահական զուգընկերոջ հետ։
«Ես կամ հարբած էի, կամ էլ ձանձրանում էի»,– մեկնաբանել է նա։
Աղբյուրը հիշեցնում է, որ Չառլի Շինը բազմիցս աջակցել է պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու և պահպանակ օգտագործելու քարոզարշավներին։
Անցյալ տարվա նոյեմբեր ամսին դերասանը հրապարակայնորեն խոստովանեց, որ հիվանդ է ՁԻԱՀ–ով։ Այս լուրը հանգեցրեց նրան, որ դերասանի նախկին սիրուհիները մի շարք դատական հայցեր ներկայացնեն Շինի դեմ։
Չառլի Շինը պատմել է՝ ինչպես է վարակվել ՁԻԱՀ–ով

7or.am