Այսօր մեր պետության համար կայացավ շատ կարևոր իրադարձություններից մեկը՝ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը, որը բեկումնալից է մեր պետականաշինության և քաղաքական դաշտի համար: Մենք գիտակցում ենք, որ ներկայիս քաղաքական ուժերը չեն կարողանալու հասնել համակարգային բարեփոխումների և մեր երկրի պետական համակարգը ինստիտուցիոնալացնել ու ստեղծել արդար, ազնիվ վարչարարներով համալրված իշխանական թևեր: «Համախմբում» կուսակցությունը համալրված է քաղաքական գործիչների կուռ համակարգով՝ քաղաքական ուղի անցած և քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող, որոշումների կայացման գործընթացում ազդեցիկ ֆակտորներով: «Համախմբումը» ունի նոր ասելիք, նոր գաղափարախոսություն, մշակված ծրագիր ու կանոնադրություն: «Համախմբումը» լոկ կուսակցություն չէ, այլ համաժողովրդական, համազգային շարժում է՝ հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և հանուն համակարգային փոփոխության: Համախմբումը դատապարտված է հաղթանակի, հաղթանակին հասնում են արժանավորները: Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին, որ այսօրվանից սկսած մեր երկրում գործում է նոր ձևավորված համաժողովրդական կուսակցություն՝ լի անկոտրում պայքարով:
«Համախմբումը» լոկ կուսակցություն չէ
Այսօր մեր պետության համար կայացավ շատ կարևոր իրադարձություններից մեկը՝ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը, որը բեկումնալից է մեր պետականաշինության և քաղաքական դաշտի համար:
Մենք գիտակցում ենք, որ ներկայիս քաղաքական ուժերը չեն կարողանալու հասնել համակարգային բարեփոխումների և մեր երկրի պետական համակարգը ինստիտուցիոնալացնել ու ստեղծել արդար, ազնիվ վարչարարներով համալրված իշխանական թևեր:
«Համախմբում» կուսակցությունը համալրված է քաղաքական գործիչների կուռ համակարգով՝ քաղաքական ուղի անցած և քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունեցող, որոշումների կայացման գործընթացում ազդեցիկ ֆակտորներով:
«Համախմբումը» ունի նոր ասելիք, նոր գաղափարախոսություն, մշակված ծրագիր ու կանոնադրություն:
«Համախմբումը» լոկ կուսակցություն չէ, այլ համաժողովրդական, համազգային շարժում է՝ հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և հանուն համակարգային փոփոխության:
Համախմբումը դատապարտված է հաղթանակի, հաղթանակին հասնում են արժանավորները:
Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին, որ այսօրվանից սկսած մեր երկրում գործում է նոր ձևավորված համաժողովրդական կուսակցություն՝ լի անկոտրում պայքարով:
Հա՛յ ժողովուրդ, քո ապագան վստահելի ձեռքերում է:
Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից