Կարծիք

17.06.2016 17:33


ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունում ընդգրկված մարդիկ վստահություն են ներշնչում

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունում ընդգրկված մարդիկ վստահություն են ներշնչում

Ինչպես գիտեք, հունիսի 17-ին կայացավ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության հիմնադիր համագումարը: Առանց ավելորդ համեստության՝ նշեմ, որ ես նույնպես համագումարի մասնակիցներից էի: Մթնոլորտը շատ տրամադրող էր, բայց, միևնույն ժամանակ, անկաշկանդ: Սակայն ցանկանում եմ ավելի լուրջ հարցի անդրադառնալ՝ որն է ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության շանսը հայաստանյան քաղաքական դաշտում:

Մեր հասարակությունն ունի փոփոխությունների շատ հստակ պահանջ։ Հասարակությունը ցանկանում է ապրել բարեկեցիկ երկրում, սակայն այդ երկիրը կառուցելու գործում նա իր հույսը չի կապում գործող իշխանության հետ:

Դրա հետ մեկտեղ՝ հանրության մոտ առկա է վստահության պակաս հայաստանյան քաղաքական դաշտում տարիներ ի վեր գործող ուժերի հանդեպ, որոնք իրենց դիրքավորում են որպես ընդդիմադիր: Հետևաբար, անհրաժեշտ է մի այնպիսի ուժ, որը կկարողանա ձեռք բերել հասարակության վստահությունը և իր գործերով ապացուցել, որ իր գլխավոր նպատակը Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելն է: Ճշգրիտ արդյունավետ, ազնիվ թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է ձեռք բերել հասարակության վստահությունը: ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության մեջ ընդգրկված մարդիկ վստահություն են ներշնչում առ այն, որ իրենք կարող են իրականացնել այս բարդ գործը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը