Աշխարհ

17.06.2016 17:20


Պուտին. «Մենք հաստատ չենք ուզում սառը պատերազմ»

Պուտին. «Մենք հաստատ չենք ուզում սառը պատերազմ»

Ռուսական կողմը չի ուզում վերադառնալ «սառը պատերազմի» ժամանակները։ «gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։

«Ես չէի ցանկանա մտածել, որ մենք անցնում ենք սառը պատերազմի։ Համոզված եմ, որ ոչ ոք դա չի ուզում։ Մենք հաստատ չենք ուզում»,–ասել է նա։

Նախագահը, մասնավորապես, նշել է՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների տրամաբանությունը դրամատիկ է թվում, տրամաբանական չէ «համընդհանուր առճակատումը»։

«Խորհրդային միության փլուզումից հետո մենք մտածում և սպասում էինք, որ վրա կհասնեն համընդհանուր բարօրություն և համընդհանուր վստահության մթնոլորտ։ Ռուսաստանն այդ ժամանակ շատ, ինչպես նորաձև է այսօր ասել, մարտահրավերների է բախվել՝ անջատողականության, արմատականության, համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի։ Գործընկերներից մեր կողմից ակնկալվող աջակցության փոխարեն մենք այլ բան տեսանք՝ աջակցություն անջատողականությանը»,–նշել է Պուտինը։

ՌԴ առաջնորդը հավելել է՝ ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքների ընդլայնումը խոսում է Ռուսաստանի հանդեպ ակնհայտ արհամարհական վերաբերմունքի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը