Լրահոս

09.12.2009 18:44


Վերաբացվել է Ջավախքի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ջավախքի Դիլիսկա գյուղի 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբացման եւ վերաօծման արարողությունը:

Վերաբացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Դիլիսկայի, Ախալքալաքի և մոտակա գյուղերի բազմաթիվ բնակիչներ, Վրաստանի հայկական կառույցների ղեկավարներ:

Վերաօծման արարողությունը կատարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցու վերանորոգումն իրականացվել է բարերար Սամվել Նահատակյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:

Այս խորագրի վերջին նյութերը