Ստ. Մարգարյան. «Մեր հիմնական առաքելություններից մեկը երկրում առկա քաղաքական մենաշնորհի վերացումը պետք է լինի» (տեսանյութ)
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ և կուսակցության փոխնախագահ ընտրված Ստեփան Մարգարյանի ելույթը կուսակցության հիմնադիր համագումարում։
...
«Համախմբում» կուսակցության ստեղծումը մենք նախաձեռնել ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ բարդ մարտահրավերների առաջ: Մարտահրավերներ, որոնցից ամեն մեկը համակարգային է եւ համակարգային լուծում է պահանջում:
Մենք ունենք պատերազմական կամ առնվազն կիսապատերազմական իրավիճակ, անընդհատ խորացող աղքատություն, գործազրկություն, անպաշտպանվածություն տարբեր ոլորտներում, վտանգավոր չափերի հասնող արտագաղթ եւ այս ամենի նկատմամբ իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունք:
Թվարկածներն այնպիսի լուրջ մարտահրավերներ են, որոնցից որեւէ մեկի նկատմամբ լուծում չունենալն, ի վերջո, կհանգեցնի ազգային անվտանգության փլուզման: Սակայն դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ քայլեր չկան: Ավելին՝ տարբեր ժամանակներում բարեփոխումներ են հայտարարվում այս կամ այն բնագավառում, կառուցվածքային եւ օրենսդրական փոփոխություններ են արվում, սակայն վիճակը գնալով խորանում է:
Ուզում եմ խոսել դրանցից մի քանիսի մասին:
Երկուսուկես տասնամյակ անկախություն ունենալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար իր եւ իր ընտանիքի ապագան խիստ անորոշ է: Մարդը չգիտի՝ երբ է սկսելու նորմալ ապրել, ինչպես է հոգալու իր եւ իր ընտանիքի ապրուստի նվազագույն միջոցները, երբ են իր իրավունքները լիարժեք պաշտպանված լինելու: Մարդն արժանապատիվ եւ բավարար վարձատրությամբ աշխատանք չի գտնում, ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար երկրում նպաստավոր պայմաններ չկան: Վերջին տարիներին մենք շատ ենք խոսել տասնյակ հազարավոր փակված փոքր եւ միջին ձեռնարկությունների մասին: Ժամանակն անցնում է, բայց այս հարցերի պատասխանները չկան, անորոշությունն այդպես էլ չի վերանում:
Հասարակության տարբեր շերտեր, տարբեր խավեր, զգալով իրավիճակի բացասական հետեւանքները անմիջապես իրենց վրա, ժամանակ առ ժամանակ ընդվզում են` երթեր, բողոքի ակցիաներ եւ այլն: Երբեմն դրանք հասնում են բավականին լուրջ մակարդակի:
Սակայն քանի որ դրանք համախմբված եւ համակարգված բնույթ չեն կրում, որպես կանոն՝ հաջողություն չեն ունենում, խնդիրները մնում են չլուծված: Իշխանությունը, փոխանակ քննարկելու խնդիրները լուծելու ուղիները, զբաղվում է բողոքի ակցիան չեզոքացնելով: Սակայն դրանով խնդիրները չեն լուծվում. դրանք մնում և կուտակվում են: Իսկ մարդիկ հոգնում են, հիասթափվում, հուսահատվում:
Արդյունքում՝ մարդն օտարվում է երկրից, պետությունից, կորցնում է հայրենիքի զգացումը, մտածում է ինչ-որ ձեւով արտագաղթելու մասին:
Մենք առաջարկում ենք համախմբվել, դառնալ բեւեռ եւ բոլոր խնդիրների շուրջ հանդես գալ միասնաբար: Միասնաբար պետք է գնալ խնդիրները հիմնովին լուծելու ճանապարհով: Դրանց մասին միայն հնչեցնելը բավարար չէ:
Մեր երկրում խնդիրներ ունի ոչ միայն շարքային կամ չունևոր քաղաքացին: Այլ տիպի բարդություններ ունեն բիզնեսի ներկայացուցիչը, գործարարը, խոշոր կապիտալը (խոսքը վերաբերում է իսկապես գործարարությամբ զբաղվողներին): Փոխանակ երկրում կապիտալի մրցակցության միջավայր ստեղծելուն, երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելուն՝ ժամանակ առ ժամանակ խոշոր կապիտալը հայտարարվում է թշնամի, եւ հասարակական տրամադրությունները ուղղորդվում են նրա դեմ: Պարզ է, որ սա արվում է գործարարին հսկողության տակ պահելու եւ հասարակական կարծիքի աջակցությունից զրկելու համար: Արդյունքում՝ ցանկացած գործարար մշտապես ունեցվածքը կորցնելու վտանգի տակ է: Ստացվում է, որ երկրում երաշխավորված չէ մարդու իրավունքի եւ ունեցվածքի անձեռնմխելիությունը:
Դա է պատճառը, որ այդ կապիտալը ոչ թե ներդրվում եւ աշխատում է երկրի ներսում, այլ արտահոսում է երկրից կամ պահվում է պասիվ վիճակում: Արդյունքում՝ ներդրումները գնալով զրոյանում են, փակվում են ձեռնարկություններ, եւ նորերը չեն բացվում: Փաստորեն, երկրում փող կա, բայց նպաստավոր պայմանների բացակայության պատճառով այդ փողը շրջանառության մեջ չի, տնտեսություն չի զարգացնում, աշխատատեղեր չի ստեղծում, բյուջե չի լցնում: Հարց է առաջանում՝ որտե՞ղ պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ ինչի՞ հաշվին է գոյանալու եւ աճելու Հայաստանի Հանրապետության բյուջեն:
Գիտեք, բարեփոխումների անվան տակ Ազգային ժողով ներկայացվեց Հարկային նոր օրենսգիրք: Այն տրամագծորեն հակառակ է տնտեսության եւ բիզնեսի հարկային կարգավորումների մասին մեր պատկերացումներին: Ինչպես գիտեք, դրա մասին մենք հայտարարությամբ հանդես եկանք եւ դեմ քվեարկեցինք: Սակայն այդ օրենսգրքի քվեարկությունն Ազգային ժողովում ցույց տվեց, որ այդ հարցերը այսպիսի Ազգային ժողովում քվեարկելով չեն լուծվում: Փոքրաթիվ պատգամավորներով հնարավոր չի արատավոր օրենքի դեմն առնել: Հատկանշական է, որ նախորդ օրը բիզնեսի հետ կապված պատգամավորները ելույթ էին ունենում այդպիսի օրենքի անթույլատրելիության մասին, իսկ քվեարկության օրն իրենք կողմ քվեարկեցին: Գործարար, բիզնեսմեն պատգամավորն ինքն իր շահերի դեմ է քվեարկում: Հասկանալի է, որ նա այդ բանը հաճույքով չի անում, նրան ասում են այդպես անել: Դա նշանակում է՝ բոլոր մակարդակի գործարարները լուրջ խնդիր ունեն: Նրանք կա՛մ փողոցում պետք է պայքարեն իրենց շահերի պաշտպանության համար, կա՛մ հարեն եւ օժանդակեն իրենց շահերն ու տեսակետներն արտահայտող քաղաքական ուժի:
Հստակ պատկերացնելով այս բնագավառում մեր անելիքները՝ մենք հավակնում ենք դառնալ այդ ուժը:
Վտանգավորն այն է, որ հիասթափվում են ոչ միայն առանձին մարդիկ. հիասթափվում է հասարակությունը: Հասարակությունն աստիճանաբար կորցնում է դիմադրողականությունը: Իշխանությունները կարծում են, թե դա լավ բան է: Սակայն արդյունքում թուլանում է պետության դիմադրողականությունն արտաքին վտանգներից, եւ սկսվում են խնդիրները ոչ միայն բուն ճակատում, այլ տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում, ինչը մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնում:
Ապրիլի սկզբներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար տեսանելի դարձավ, որ ինքն ունի անվտանգության լուրջ խնդիր սեփական երկրում: Չնայած այն բանին, որ դեռեւս լուրջ վերլուծության խնդիր ունենք, թե ինչու հայտնվեցինք այդ վիճակում, մեր ժողովուրդը, քաղաքացին, զինվորը, ազատամարտիկը ցույց տվեցին, որ պատրաստ են անվտանգության ապահովման մասնիկը դառնալ եւ ընդհուպ մինչեւ կյանքի գնով ապահովել երկրի անվտանգությունը:
Մեր տեսակետով՝ անվտանգության ապահովման լավագույն ձեւը ոչ թե զինվորի եւ քաղաքացու կյանքի գնով է, այլ հակառակորդին խաղաղություն պարտադրելով` պետության կայացած ինստիտուտներով, կառավարման արդյունավետ համակարգով, կայացած հասարակությունով եւ ժամանակակից սպառազինության առկայությամբ: Վստահ ենք՝ դա միանգամայն լուծելի խնդիր է:
Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ լուրջ մարտահրավերներ ունենք գրեթե բոլոր բնագավառներում:
Բնական հարց է առաջանում՝ ինչի՞ հետևանքով է առաջանում այս իրավիճակը երկրում: Վստահորեն կարող եմ ասել՝ դա կապված է ներքաղաքական իրավիճակի ամենամեծ մարտահրավերներից մեկի՝ երկրում առկա քաղաքական մենաշնորհի հետ: Մենք համարում ենք, որ մեր հիմնական առաքելություններից մեկն այդ մենաշնորհի վերացումը պետք է լինի:
Քաղաքական մենաշնորհ առաջանում է վարչական, ֆինանսական, երբեմն նաեւ՝ կրիմինալ լծակների կիրառմամբ ընտրությունների արդյունքում:
Տնտեսական մենաշնորհը շատ վատ բան է. այն քանդում է տնտեսությունը, բայց այն մեծ մասամբ քաղաքական մենաշնորհի արդյունք է, հետեւանք: Բնականաբար, ձեւավորվելուց հետո տնտեսական մենաշնորհը ֆինանսապես սպասարկում է քաղաքական մենաշնորհի շարունակականությանը:
Քաղաքական մենաշնորհի պարագայում իշխանությունը կարող է լինել նաեւ ուժեղ, բայց պետությունը, միեւնույն է, լինում է շատ թույլ:
Քաղաքական մենաշնորհի պատճառով է, որ մենք ունենք ուժեղ գործադիր համակարգ եւ թույլ խորհրդարան: Այսպիսի համակարգում խորհրդարանը գործադիրի որոշումները դակող մարմին է դառնում:
Նոր Սահմանադրությամբ մենք անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի: Դա նշանակում է, որ իշխանության գլխավոր մարմինն Ազգային ժողովն է: Ազգային ժողովն է ձեւավորում իշխանության գործադիր մարմին` Կառավարություն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլինի երկրի վիճակը, եթե պահպանվի այսօրվա քաղաքական մենաշնորհը:
Առաջիկա մեր գլխավոր խնդիրը հասարակական եւ քաղաքական այնպիսի բեւեռի ձեւավորումն է, որը թույլ չի տա դա անել:
Ինչպես գիտեք, վերջերս Ազգային ժողովն ընտրական համակարգի բարեփոխումների շրջանակներում ընդունեց նոր Ընտրական օրենսգիրք: Իրականում այն օրենք է ընտրությունների ընթացքում համընդհանուր քաոսի մասին: Օրենքի հիմքում ընկած է բազմաթիվ արատավոր դրույթներով ընտրական համակարգ: Ակնհայտ է, որ այսպիսի օրենսգրքի ընդունումը պայմանավորված է նույն քաղաքական մենաշնորհի պահպանման ձգտումով:
Իշխանությունները գործում են «մենք ուժեղ ենք, մեր դեմ խաղ չկա, հետեւաբար մենք ճիշտ ենք» կարգախոսով: Ծայրաստիճան վտանգավոր է այն տեսակետը, թե եթե իշխանությունն ուժեղ է այս ձեւով, ապա ուժեղ է երկիրը:
Ճիշտ հակառակը` երկրի ներսում որքան ուժեղ է իշխանությունը՝ մեր դեմ խաղ չկա տարբերակով, այնքան թույլ է պետությունը, այնքան անզոր է արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում: Ուժեղ պետք է լինի պետությունը բոլո՛ր ինստիտուտներով եւ հասարակությամբ, ոչ թե իշխանության որեւէ մարմին կամ պաշտոնյա:
Աշխարհում չկա Սահմանադրությամբ ժողովրդավարական հայտարարված երկիր, որի խորհրդարանը լինի թույլ, ոչ ինքնուրույն, իսկ երկիրը` ուժեղ. այդպիսի բան չի լինում: Այդպիսի երկրներն, ի վերջո, կա՛մ կործանվում են, կա՛մ այնպիսի քաոսի մեջ են հայտնվում (հեղափոխություններ եւ այլն), որ, ըստ էության, նույն բանն է:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց բնույթով տարբերվելու են նախորդ ընտրություններից: Դա պայմանավորված է նրանով, որ նախագահական ընտրություններ այլեւս չեն լինելու, եւ Ազգային ժողովի ընտրությունները դառնում են երկրի գլխավոր ընտրությունները:
Նորմալ, մաքուր ընտրությունների անցկացման երաշխիքը նույնիսկ ոչ այնքան Ընտրական օրենսգիրքն է, որքան հասարակական բարձր ակտիվությունը:
Բարեբախտաբար, հասարակության մի զգալի հատված դեռ հույսը չի կորցրել, եւ իրականում այնքան շատ չեն այն մարդիկ, ովքեր ծախում են իրենց ձայնը: Նրանց քանակը շատ է դառնում միայն մյուսների պասիվության պարագայում:
Մենք համարում ենք, որ ստեղծվում է բացառիկ հնարավորություն՝ ընտրությունների արդյունքում երկրում իրավիճակ փոխելու: Դրա համար անհրաժեշտ է համախմբվել եւ հասարակության մոտ իր ուժերի նկատմամբ հավատ արթնացնել: Այդ հավատը կբերի լուրջ փոփոխությունների համար անհրաժեշտ հասարակական ակտիվացման ընտրությունների ընթացքում:
Մենք համոզված ենք, որ դա հնարավոր է, եւ մենք դա կանենք: