Քաղաքական

16.06.2016 16:48


«Եթե մեր իշխանությունները համարում են, որ շատ ակտիվ են աշխատել, ապա ո՞ւր են արդյունքները» (տեսանյութ)

«Եթե մեր իշխանությունները համարում են, որ շատ ակտիվ են աշխատել, ապա ո՞ւր են արդյունքները» (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը, որը մեծ հեռանկարներ ունի:

Սերգեյ Շաքարյանցը «Vesti.am»-ին ասել է՝ չի կարծում որ այդ առումով քառօրյա պատերազմից հետո ռազմական համագործակցությունն ակտիվացել է:

-Ես չէի ասի, որ դիվանագիտությունն այն ժամանակ շատ էր աշխուժացել. հակառակը՝ դա դիվանագիտություն չէ, դիվանագիտության իմիտացիա է: Մեր դիվանագիտությունը կակտիվանա այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը բացեիբաց հայտարարի, որ Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակումՀայաստանի վրա,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ չի կարծում, թե Հայաստանում գործադրվել են բոլոր կարգի դիվանագիտական ջանքերը, որպեսզի համաշխարհային հանրությունն իմանա ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում:

-Եթե մեր իշխանությունները համարում են, որ շատ ակտիվ են աշխատել, ապա ո՞ւր են արդյունքներն, ու ե՞րբ են երևալու,-եզրափակել է քաղաքագետը:

Մանրամասները՝« Vesti.am»-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը