Կարծիք

16.06.2016 15:58


Սերժ Սարգսյանի քարոզչագործիքը դեմ է Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանը

Սերժ Սարգսյանի քարոզչագործիքը դեմ է Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանը

Լավ, ամեն ինչ հասկանալի է, ամեն բան կարելի է հանգիստ ընկալել, բայց երբ մարդիկ լուրջ դեմքով տիեզերական մակարդակի ապուշություններ են ասում, այ դա արդեն անհասկանալի է: Կարելի է, իհարկե, այլ բառ օգտագործել այստեղ, բայց փորձեմ զսպել ինձ: ինքն իրեն ազատամարտիկ հռչակած Մուշեղ Սաղաթելյանը, ով 96-ի ընտրությունների ժամանակ մարդկանց բերդում դաժանաբար ծեծի էր ենթարկում, Սերժ Սարգսյանի 1in.am կայքում հայտարարում է, թե մեր տնտեսությունը քայքայված է, մեզ ինչներիս է պետք էս ամեն ինչի մեջ փող փնտրել ու զենք գնել, զարգացնել ռազմադրյունաբերությունը: Այս խոսքերով նա «պատասխանում էր» Սամվել Բաբայանի այն հայտարարություններին, թե մենք պետք է անհապաղ գնենք նոր զինատեսակներ:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի քարոզչագործիքը դեմ է, որ մենք նոր զենք-զինամթերք ձեռք բերենք, դեմ է, որ երկրում ռազմարդյունաբերություն զարգացնենք: Մուշեղ Սաղաթելյանը դեմագոգիկ պնդում է անում, թե գլխավոր զենքը արդարությունն է: Հետաքրքիր է` ինքն այդ նույն արդարությունից ելնելո՞վ էր 96-ին մարդկանց արյունաքամ անում բերդում: Այսպիսի նողկալի ժամանակներում ենք ապրում, երբ մարդկանց խփողները միավորվում են երկրի տնտեսությունը ու բանակն արմատապես ոչնչացրած գործիչների հետ ու մեզ դասեր են տալիս այն մասին, թե զենք պե՞տք է գնել, թե ոչ:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը