Աշխարհ

16.06.2016 15:30


«Թուրքիայում հանել են ներգաղթյալների օրգանները և մարմինները նետել ծովը» (տեսանյութ)

«Թուրքիայում հանել են ներգաղթյալների օրգանները և մարմինները նետել ծովը» (տեսանյութ)

Փետրվարի վերջին Գերմանիայի ՆԳՆ–ից հայտնեցին, որ ավելի քան 130 հազ ներգաղթյալ է կորել, որոնք երկրում ապաստան էին խնդրել 2015–ին։ Իսկ թե որքան մարդ է «կորել» Եվրոպա հասնելու ճանապարհին, անհնար է հաշվել։ Գրում է «vesti.ru»–ն։

Պարզվել է՝ գերբեռնված նավակների շուռ գալուց շատ ավելի սարսափելի դեպքեր են եղել։

«Комсомольская правда»–ն հետաքննություն է հրապարակել, որում տեղ են գտել հույն ձկնորսների սարսափազդու պատմությունները։

Ձկնորսները ծովից այլանդակված մարմիններ են «որսացել», որոնց թվում նաև երեխաներ են եղել։ Նրանց խոսքով՝ այդ մարդկանց մարմինները վիրահատական միջամտությունների են ենթարկվել։

Ենթադրվում է, որ տարաբախտ փախստականները, հայտնվելով Թուրքիայի տարածքում, դարձել են ապօրինի գործող տրանսպլանտոլոգների զոհը, իսկ օրգանները հանելուց հետո նրանց մարմինները նետել են Միջերկրական ծովը։

Լեսբոսի ձկնորսները պատմել են, որ անցած աշունն ու ձմեռը մղձավանջային են եղել կղզու բնակիչների համար։

«Մենք մեր աչքերով տեսել ենք երեխաների ու մեծերի մարմիններ՝ կարված փորերով. նրանց օրգանները հանել են Թուրքիայում, այնուհետև մաքսանենգները մարմինները նետել են չեզոք ջրերը՝ հույս ունենալով, որ ձկներն ու աղը կվերջացնեն իրենց սկսածը»,– պատմել են հույները՝ հավելելով, որ Լեսբոսի գերեզմաններում այլևս տեղ չկա մարդկային մարմինների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը