Աշխարհ

16.06.2016 13:55


Ծնողները պնդել են, որպեսզի մանկապիղծը շարունակի դասավանդել իրենց երեխաներին

Ծնողները պնդել են, որպեսզի մանկապիղծը շարունակի դասավանդել իրենց երեխաներին

42–ամյա բրիտանացի Նիլ Դելերը, ում համակարգչում 3,5 հազարից ավելի մերկ երեխաների լուսանկարներ են հայտնաբերել, շարունակելու է երաժշտություն դասավանդել աշակերտներին։ Այս միտքը պնդել են վերջիններիս ծնողները։ Նրանք Դելերին լավ ուսուցիչ են համարում և նրա տարօրինակ հակումների մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում երեխաների համար։ Էսսեքս կոմսության դատավորը հավանություն է տվել մեծահասակների որոշմանը։ Այս մասին հաղորդում է « Mirror»–ը։

Այն բանից հետո, երբ Դելերին մեղադրել են մանկական պոռնո ներբեռնելու և պահպանելու մեջ, թվում էր, թե վերջինիս կարիերան հակված է կործանման, սակայն ճակատագիրն այլ կերպ է դասավորվել։ Հազարավոր ծնողներ խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով երաժշտության ուսուցչին աշխատանքից չհեռացնել։ Դելերը դասավանդել է մի քանի մասնավոր դպրոցներում և շատ լավ հեղինակություն է ունեցել աշակերտների ու գործընկերների շրջանակներում։

Դատավոր Քրիսթոֆեր Բոլը, ուսումնասիրելով Դելերի գործը, անցել է նրա կողմը։ Իշխանության ներկայացուցչի խոսքերով՝ ուսուցչին երբեք չեն մեղադրել երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, ինչն էլ նշանակում է, որ նրան ձերբակալելու և աշխատանքից ազատելու որևէ հիմք չկա։

Իշխանությունները մանկական պոռնոյի սիրահարին թույլ են տվել շարունակել ուսուցչական գործունեությունը, սակայն դատապարտել են նրան 120–ժամյա հասարակական աշխատանքի և 5 տարի «ինտերնետ տրաֆիկի» վերահսկման։ Բացի այդ, 3 տարվա ընթացքում Դելերը պարբերաբար պետք է ներկայանա իրեն կցված դիտորդին և 1000 ԱՄՆ դոլար տուգանք վճարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը