«Վունդերկի՛նդ, հանգիստ նստի՛ տեղդ». Այվազյանն ու Բագրատյանն ԱԺ–ում վիճել են (տեսանյութ)
ԱԺ այսօրվա արտահերթում քվեարկության է դրվել համայնքներիխոշորացմանմասին հարցը:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր ՀրանտԲագրատյանը հայտարարել է, որ այդպիսով գյուղերը կդատարկվեն։
Նրան փորձել է հակադարձել ՀՀԿ-ական պատգամավոր ՎարդանԱյվազյանը, ինչն արդյունքում վերածվել է Բագրատյանի հետ վեճի:
–Վունդերկի՛նդ, հանգիստնստի՛տեղդ, այ քեզ բան, իյա՜։ Հանգի՛ստ։ Էս «ազվերիննի» կերածներին հանգստացրեք, հա, թե չէ ես կհանգստացնեմ,- դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասել է Այվազյանը։
–Դե արի հանգստացրո՛ւ, հելի հանգստացրո՛ւ,–տեղից բորբոքվել է Բագրատյանը:
Գալուստ Սահակյանն էլ հորդորել է դադարեցնել վեճը և խոսել ընդմիջման ժամին։
Ի վերջո, հարցը դրվել է քվեարկության և 58 կողմ, 23 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է:
«Վունդերկի՛նդ, հանգիստ նստի՛ տեղդ». Այվազյանն ու Բագրատյանն ԱԺ–ում վիճել են (տեսանյութ)
ԱԺ այսօրվա արտահերթում քվեարկության է դրվել համայնքների խոշորացման մասին հարցը:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ այդպիսով գյուղերը կդատարկվեն։
Նրան փորձել է հակադարձել ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ինչն արդյունքում վերածվել է Բագրատյանի հետ վեճի:
–Վունդերկի՛նդ, հանգիստ նստի՛ տեղդ, այ քեզ բան, իյա՜։ Հանգի՛ստ։ Էս «ազվերիննի» կերածներին հանգստացրեք, հա, թե չէ ես կհանգստացնեմ,- դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասել է Այվազյանը։

7or.am