Կարծիք

16.06.2016 11:53


Արդեն «կլյուչնիկներն» են դարձել Սերժ Սարգսյանի հույսը

Արդեն «կլյուչնիկներն» են դարձել Սերժ Սարգսյանի հույսը

Երբ Վարդան Օսկանյանը հայտարարեց այն մասին, որ կուսակցություն է ստեղծել, պարզ դարձավ, որ մարդկանց մի ստվար զանգված կրկին գործ է ստանալու իշխանությունների մոտ, որովհետև Սերժ Սարգսյանը միշտ ուրիշների ձեռքով է սիրում թիրախավորել իր հակառակորդներին: Տարբեր տիպի թափթփուկներ արդեն մի քանի ամիս է՝ իրենց «ճղում են»` Օսկանյանի ու նրա կուսակցության դեմ խոսելով։ Բայց ես զարմացած եմ այն բանից, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, Մուշեղ Սաղաթելյանի պես «կլյուչնիկին» նույնպես «խաղի մեջ» է դնում, որ վերջինս խոսի Օսկանյանի դեմ:

Լավ, դե մի քիչ ամո՛թ ունեցեք. չի՛ կարելի մարդկանց «տփելով» փող վաստակած անձին դարձնել հանրային ֆիգուրա, առավել ևս՝ ներկայացնել իրեն որպես ազատամարտիկ: Ամո՛թ է, սթափվե՛ք: Սաղաթելյան Մուշեղին, Ստյոպիկ Սաֆարյանին, Արամ Զավենի Սարգսյանին մեյդան մի՛ գցեք, դրանով դուք ձեր վարկաբեկված դեմքն է՛լ ավելի եք վարկաբեկում: Սաղաթելյանի ու նրա նմանների պահելաձևը հասկանալի է. իրենք ուզում են Դավիթ Շահնազարյանի պես գործ ստանան: Բայց դե, մյուս կողմից էլ, լավ է, որ իշխանությունների քաղաքական ռեսուրսն այնքան է նվազել, որ իրենք դիում են այսպիսի վարկաբեկված կերպարների օգնությանը:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը