Ջոն Էվանս. «Ղարաբաղյան խաղաղ գործընթացը պետք է կենտրոնացնել մարդկանց վրա»
Հունիսի վերջին Պետերբուրգում նախատեսված Սարգսյան–Ալիև հանդիպման ընթացքում, հավանաբար, քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը.
«Կարծում եմ՝ ապրիլի 2-ին և հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»:
Ջոն Էվանսն ընդգծում է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:
Բելառուսում և Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քենեթ Յալովիցի կարծիքով ապրիլյան պատերազմը լուրջ վտանգ էր հանդիսանում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև տարածաշրջանում գլոբալ խաղացողների համար.
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է շատ վտանգավոր լինել, կարող է իր մեջ ներքաշել Թուրքիան, Ռուսաստանը և նույնիսկ Իրանը: Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը, փաստորեն, պատերազմի մեջ կհայտնվեր Ռուսաստանի հետ»:
Յալովիցի խոսքով՝ Վաշինգտոնից բավականին բարդ է պարզել, թե ով էր հրահրել ապրիլյան պատերազմը: Միեւնույն ժամանակ, նա ավելացնում է.
«Չեմ սիրում մեղադրանքներ հնչեցնել, սակայն կարծես թե տրամաբանական է թվում, որ դա կփորձեին անել ադրբեջանցիները»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծում է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել հենց մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա: Այդ մոտեցման դեպքում, կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այդնես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը.
«Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան հասարակությունը, օրենքի գերիշխանությունը եւ գործարար լավ մթնոլորտը»:

Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ում։