Օռլանդոյի հրաձիգը գրոհի ժամանակ գրել է «Facebook»–ում (տեսանյութ)
ԱՄՆ Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցածի հետաքննությունից նոր մանրամասներ են բացահայտվում։ Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ռոն Ջոնսոնը պատմել է, որ ահաբեկիչը հարձակման ժամանակ հասցրել է մի քանի հաղորդագրություն տեղադրել «Facebook»–ում, ինչպես նաև 16 հեռախոսազանգ կատարել։ Թե հատկապես ում հետ է նա խոսել, այժմ պարզում են ՀԴԲ–ի աշխատակիցները։
Սոցցանցի գրառումներն էլ վերաբերում են ամերիկացիներից ԻԼԻՊ–ի վրեժ լուծելուն։Օմար Մաթինը հայտարարել է՝ իսկական մահմեդականները երբեք չեն ընդունի Արևմուտքի կեղտոտ ուղիները, ինչպես նաև սպառնացել է ահաբեկչությունների նոր շարք իրականացնել առաջիկայում։
Հիշեցնենք՝ հունիսի 12–ին ինքնաձիգով և ատրճանակով զինված Մաթինը Օռլանդոյի գեյ ակումբում 49մարդ էր գնդակահարել,ավելի քան 50–ին՝ վիրավորել։ Գրոհի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ–ը։
Օռլանդոյի հրաձիգը գրոհի ժամանակ գրել է «Facebook»–ում (տեսանյութ)
ԱՄՆ Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցածի հետաքննությունից նոր մանրամասներ են բացահայտվում։ Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ռոն Ջոնսոնը պատմել է, որ ահաբեկիչը հարձակման ժամանակ հասցրել է մի քանի հաղորդագրություն տեղադրել «Facebook»–ում, ինչպես նաև 16 հեռախոսազանգ կատարել։ Թե հատկապես ում հետ է նա խոսել, այժմ պարզում են ՀԴԲ–ի աշխատակիցները։
Սոցցանցի գրառումներն էլ վերաբերում են ամերիկացիներից ԻԼԻՊ–ի վրեժ լուծելուն։ Օմար Մաթինը հայտարարել է՝ իսկական մահմեդականները երբեք չեն ընդունի Արևմուտքի կեղտոտ ուղիները, ինչպես նաև սպառնացել է ահաբեկչությունների նոր շարք իրականացնել առաջիկայում։
Հիշեցնենք՝ հունիսի 12–ին ինքնաձիգով և ատրճանակով զինված Մաթինը Օռլանդոյի գեյ ակումբում 49 մարդ էր գնդակահարել, ավելի քան 50–ին՝ վիրավորել։ Գրոհի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ–ը։
7or.am