Հարկային օրենսդրության նոր նախագծի «առավելությունները»
Հարկային օրենսդրության նոր նախագծի «առավելությունները» (բարդ հաշվարկ, պարզ պատասխան)
Ենթադրենք՝ մեր աշխատավարձը կազմում է 120 000 դրամ, 125 000 դրամ և 250 000 դրամ։
Ըստ գործող օրենսդրության (եթե ամսական եկամտի չափը կազմում է 120 000-2 000 000 դրամ, ապա 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը)` եկամտային հարկ վճարելուց հետո մենք ստանում ենք՝
Ըստ նոր նախագծի (եթե ամսական եկամտի չափը կազմում է 120 001 – 1 000 000 ՀՀ դրամ, ապա ՝ 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը)` եկամտային հարկ վճարելուց հետո մենք ստանում ենք՝
Ինչպես տեսնում ենք, Հարկային նոր օրենսգիրքը հերթական հարվածն է ժողովրդավարական և տնտեսապես զարգացած պետության հիմք հանդիսացող միջին խավին (եթե նկատել եք, իքս գումարից սկսած՝ նոր օրենսգիրքը սկսում է ավելի թանկ նստել մարդկանց վրա)։ Դե ինչ, «Առաջ դեպի առանց միջին խավի Հայաստան»:

125 000-29 280-1 300 (5 000-ի 26 տոկոսը)=94 420 դրամ,
200 000-29 280-20 800 (80 000-ի 26 տոկոսը) =149 920 դրամ,
204 000-29 280-21 840(84 000-ի 26 տոկոսը)=152880 դրամ,
250 000-29 280-33 800(130000-ի 26 տոկոսը)=186920 դրամ։
Ըստ նոր նախագծի (եթե ամսական եկամտի չափը կազմում է 120 001 – 1 000 000 ՀՀ դրամ, ապա ՝ 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը)` եկամտային հարկ վճարելուց հետո մենք ստանում ենք՝
125 000-27 600-1 400 (5 000-ի 28 տոկոսը) =96 000 դրամ,
200 000-27 600-22 400 (80 000-ի 28 տոկոսը) =150 000 դրամ,
204 000-27 600-23 520 (84 000-ի 28 տոկոսը)=152 880 դրամ,
250 000-27 600-36 400 (130 000-ի 28 տոկոսը)=186 000 դրամ։
Ինչպես տեսնում ենք, Հարկային նոր օրենսգիրքը հերթական հարվածն է ժողովրդավարական և տնտեսապես զարգացած պետության հիմք հանդիսացող միջին խավին (եթե նկատել եք, իքս գումարից սկսած՝ նոր օրենսգիրքը սկսում է ավելի թանկ նստել մարդկանց վրա)։ Դե ինչ, «Առաջ դեպի առանց միջին խավի Հայաստան»:
Հ․Գ․։ «Պարտադիրն ու պարտադրվածն» էլ էր բարևում։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից