Բյուջեն լափեցին, հիմա այն լցնելու ժամանակն է, որ էլի լափեն
Բյուջեն լափեցին, հիմա այն լցնելու ժամանակն է, որ էլի լափեն, հետո էլի հավաքեն, ու այսպես մի քանի տարի շարունակ: Սա՛ է Բաղրամյան 26-ի՝ բյուջեն լցնելու փայլուն գաղափարը. լափելուց հետո մարսել է պետք:
Հարկային նոր օրենսգիրքը, որը խայտառակ ձևով ընդունվեց ԱԺ առաջին ընթերցմամբ, հերթական չարիքը կդառնա հասարակության համար` կրկին Բաղրամյան 26-ից ուղարկված: Օրենսգրքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ ավելացնելու են հարկային բեռը միջին բիզնեսի և հանրության միջին խավը ներկայացնող աշխատուժի համար: Այսինքն, բացի այն, որ այս փոփոխությունը կտապալի առանց այն էլ մազից կպած տնտեսությունը, գետնին կհավասարեցնի նաև միջին բիզնեսը. նրանք կա՛մ կհեռանան երկրից, քանի որ չեն դիմանա հարկային բեռի ծանրության, կա՛մ... Կամ չկա. երկրորդ կարծիք չկա:
Փաստորեն, Բաղրամյան 26-ը որոշել է երկիրն է՛լ ավելի ծայրահեղ վիճակի հասցնել` հարվածելով միջին եկամուտ ունեցող աշխատողներին. դե հա, ի՞նչ անենք. թող հարյուրավոր մարդիկ էլ անաշխատունակ լինեն, հեռանան երկրից, բայց իրենք լավ զգան բյուջեն «լցրած» Հայաստանում:
Բյուջեն լափեցին, հիմա այն լցնելու ժամանակն է, որ էլի լափեն
Բյուջեն լափեցին, հիմա այն լցնելու ժամանակն է, որ էլի լափեն, հետո էլի հավաքեն, ու այսպես մի քանի տարի շարունակ: Սա՛ է Բաղրամյան 26-ի՝ բյուջեն լցնելու փայլուն գաղափարը. լափելուց հետո մարսել է պետք:
Հարկային նոր օրենսգիրքը, որը խայտառակ ձևով ընդունվեց ԱԺ առաջին ընթերցմամբ, հերթական չարիքը կդառնա հասարակության համար` կրկին Բաղրամյան 26-ից ուղարկված:
Օրենսգրքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ ավելացնելու են հարկային բեռը միջին բիզնեսի և հանրության միջին խավը ներկայացնող աշխատուժի համար: Այսինքն, բացի այն, որ այս փոփոխությունը կտապալի առանց այն էլ մազից կպած տնտեսությունը, գետնին կհավասարեցնի նաև միջին բիզնեսը. նրանք կա՛մ կհեռանան երկրից, քանի որ չեն դիմանա հարկային բեռի ծանրության, կա՛մ... Կամ չկա. երկրորդ կարծիք չկա:
Փաստորեն, Բաղրամյան 26-ը որոշել է երկիրն է՛լ ավելի ծայրահեղ վիճակի հասցնել` հարվածելով միջին եկամուտ ունեցող աշխատողներին. դե հա, ի՞նչ անենք. թող հարյուրավոր մարդիկ էլ անաշխատունակ լինեն, հեռանան երկրից, բայց իրենք լավ զգան բյուջեն «լցրած» Հայաստանում:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից