Մեկ քայլ առաջ, տաս քայլ հետ... Կարդում եմ Հարկային օրենսգրքի նոր օրինագիծը և մտածում՝ հերթական աղբի մակարդակի նախագիծ են ուզում ընդունել և էվակուացնել ժողովրդին: Կարդում եմ, ասվում է` նախագիծը դրսից է: Մարազմ է: Փաստորեն, դրսից ասում են` ինչքան կարող եք՝ ճզմեք ձեր ժողովրդին, քամեք մինչև վերջին կաթիլը և լցրեք բյուջեն:
Սա ոչ թե դրսի ձեռագիրն է, այլ մեկ մարդու` Սերժ Սարգսյանի, ով միանձնյա, իր շահերից ելնելով է որոշում երկրի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացումները: Այսօր նա ունի խնդիր բյուջեն լցնելու, և դա կրկին կիրականացնի փոքր ու միջին բիզնեսի, միջին եկամուտ ունեցող քաղաքացիներիս հաշվին, կիրականացնի՝ անգամ մարդկանց էվակուացնելով երկրից, իսկ ով, այնուամենայնիվ, չի արտագաղթի, ստվերի հայտնի մեթոդին կդիմի:
Դրսի մարդը հենց անձամբ Սերժ Սարգսյանն է, ով իսկապես իրեն պահում է օտարերկրացու նման` անտարբեր է երկրում տեղի ունեցող ճգնաժամի նկատմամբ: Եվ ամենացավալին այն է, որ այդ անտարբերությունից օր օրի ավելի է շատանում մարդկանց հոսքը օտար երկրներ, օր օրի մարդիկ անդունդն են գլորվում: Սրա միակ լուծումն իշխանափոխությունն է, թե չէ Բաղրամյան 26-ի ձեռագիրը երբեք չի փոխվի...Հույս չունենանք:
Դրսի մարդը հենց անձամբ Սերժ Սարգսյանն է
Մեկ քայլ առաջ, տաս քայլ հետ... Կարդում եմ Հարկային օրենսգրքի նոր օրինագիծը և մտածում՝ հերթական աղբի մակարդակի նախագիծ են ուզում ընդունել և էվակուացնել ժողովրդին: Կարդում եմ, ասվում է` նախագիծը դրսից է: Մարազմ է: Փաստորեն, դրսից ասում են` ինչքան կարող եք՝ ճզմեք ձեր ժողովրդին, քամեք մինչև վերջին կաթիլը և լցրեք բյուջեն:
Սա ոչ թե դրսի ձեռագիրն է, այլ մեկ մարդու` Սերժ Սարգսյանի, ով միանձնյա, իր շահերից ելնելով է որոշում երկրի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացումները: Այսօր նա ունի խնդիր բյուջեն լցնելու, և դա կրկին կիրականացնի փոքր ու միջին բիզնեսի, միջին եկամուտ ունեցող քաղաքացիներիս հաշվին, կիրականացնի՝ անգամ մարդկանց էվակուացնելով երկրից, իսկ ով, այնուամենայնիվ, չի արտագաղթի, ստվերի հայտնի մեթոդին կդիմի:
Դրսի մարդը հենց անձամբ Սերժ Սարգսյանն է, ով իսկապես իրեն պահում է օտարերկրացու նման` անտարբեր է երկրում տեղի ունեցող ճգնաժամի նկատմամբ: Եվ ամենացավալին այն է, որ այդ անտարբերությունից օր օրի ավելի է շատանում մարդկանց հոսքը օտար երկրներ, օր օրի մարդիկ անդունդն են գլորվում:
Սրա միակ լուծումն իշխանափոխությունն է, թե չէ Բաղրամյան 26-ի ձեռագիրը երբեք չի փոխվի...Հույս չունենանք:
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից