Լ. Գալստյան. «Վարագույրի հետևում «լավ տղու» կեցվածքը եղկելի է»
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում youtube.com համացանցում հայտնված, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի և դերասան Հրանտ Թոխատյանի կողմից, Սերժ Սարգսյանի նախընտրական գովազդի նկարահանման ժամանակ վերջինիս և այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին արված հայհոյանքները, ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը պատասխանել է.
-Ով չգիտի, որ մեր իրականության մեջ ամեն ինչ իր գինն ունի: Երբ չարկերտավոր մտավորականների ու արվեստագետների մի խումբ կոչումներ, պարգևներ, հոբելյարններ, անհատույց տարածքներ ու մեքենաներ է նվեր ստանում, մի քանի հազար դոլարով հարսանիքներ են «ծաղկեցնում» թող այն ժամանակ հիշեն այս կամ այն պաշտոնյանի հոգեբարոյական կերտվածքի կամ սեռական կողմնորոշման մասին: Վարագույրի հետևում «լավ տղու» այդ կեցվածքը եղկելի է: Ափսոսում եմ, որ բոլոր ժամանակների պալատական մտավորականների այդ տեսակի պատճառով հասարակությունը հիասթափվում է իրական մտավորականներից, որոնք քիչ չեն, բայց երբեք իրենց խղճին ու հավատամքին հակառակ կեցվածքի պարտադրանքին չեն ենթարկվում: ՀՀ նախագահը կամ հանրապետականը իմ պաշտպանության կարիքը չունի: Այնուամենայնիվ, իբրև քաղաքացի, չէի ուզենա, որ իմ երկրի նախագահը իրեն շրջապատեր քծնողներով ու պատեհապաշտներով, ինչպես ժողովուրդը կասեր «նույն աղբյուրից խմող և թքողներով»: Սա թող քաղաքական դաշտին դաս լինի թե' քարոզարշավի, թե' շրջապատն ընտրելու առումով: Իսկ առհասարակ, եկեք ավելի խորքային ու լուրջ հարց հնչեցնենք, թե ինչու է հանրային ու քաղաքական այնպիսի կենսոլորտ ստեղծվել հանրապետությունում, որ կենսագրություն ունեցող մարդկանց դրդում են երկու ճշմարտությամբ ապրել ու դիմել ոչ բարոյական կեցվածքի»:

7or.am