Կարծիք

15.06.2016 16:25


Մարդիկ արտագաղթել են, արտագաղթում են ու կարտագաղթեն, մինչև երկրում իշխանություն չփոխվի

Մարդիկ արտագաղթել են, արտագաղթում են ու կարտագաղթեն, մինչև երկրում իշխանություն չփոխվի

Իմ ծանոթների գերակշիռ մեծամասնությունն աշխատում է մի քանի տեղում կամ նույն տեղում, բայց մի քանի «կես դրույքով»։ Ինչի՞ համար են մարդիկ դա անում։ Որովհետև աշխատավարձով ընտանիք պահել չի լինում, և նրանք ստիպված են մի քանի գործ անել, այն էլ ոչ թե նրա համար, որ մեքենա առնեն, հանգստանալու գնան, այլ որ կարողանան «ծայրը ծայրին հասցնել»։ Ու պարզ է, որ այսպիսի ծանր վիճակում մարդը պետք է մտածի արտագաղթելու մասին։

Մեր տան շրջակայքում վերջին մեկ տարում երեք փոքր խանութ է փակվել՝ երկուսը՝ սննդի, և մեկ խանութ, որ գրենական պիտույքներ էր վաճառում։ Ինչո՞ւ փակվեցին։ Որովհետև հարկայինն իրենց ճնշել է։ Իսկ ինչո՞ւ է ճնշել։ Որովհետև վերևից բյուջեն ամեն գնով լցնելու խնդիր է դրվել։ Եվ ի՞նչ է անում իշխանությունն այս իրավիճակում։ Նա փոխում է հարկային օրենսգիրքը՝ ավելացնելով բոլորիս հարկային բեռը։

Այս ամենից կարող ենք եզրակացություն անել, որ մարդիկ ոնց արտագաղթել են, այդպես էլ արտագաղթելու են, քանի դեռ այս երկրում իշխանություն չի փոխվել։ Քանի տնտեսական և այլ քաղաքականությունները որոշում է անձամբ Սերժ Սարգսյանը, մարդիկ շարունակելու են էվակուացնել իրենց ընտանիքները աղետի գոտու վերածված Հայաստանից։

Վերջում կուզենայի մեկ բան նշել՝ այդ որ ասում եք, թե «էս օրենսգիրքը պատվեր է, որը գալիս է դրսից», դուք իրո՞ք այդպես եք մտածում, թե՞ բոլորիս էշի տեղ եք դնում։ Եթե ես չեմ սխալվում, Սերժ Սարգսյանի կաբինետը գտնվում է Բաղրամյան 26-ում, իսկ Բաղրամյան պողոտան Հայաստանի կազմից դուրս չի եկել։ Ավելին՝ այս պողոտան այն եզակի պողոտաներից է, որոնք Սերժ Սարգսյանի համար ունեն ստրատեգիական նշանակություն։ Բաղրամյանը պողոտա է, հո «կակոյ նիբուծ տուֆտա» Թալիշ գյուղի շրջակայքում գտնվող «ամայի ու անմշակ» տարա՞ծք չի։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը