Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվեն Աթաթուրքի գաղափարները
Թուրքիայում նախապատրաստվող նոր սահմանադրությունում ուշագրավ փոփոխություններ են ակնկալվում: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ երկրի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները:
Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է:
Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ նվազեցվելու: Նախագահի խորհրդականը նշել է, որ ուսումնասիրվել են շուրջ 50 երկրների սահմանադրություններ, մասնավորապես, որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները: Ըստ Ուչումի՝ նախագահ Էրդողանը համոզված է, որ սահմանադրության համար հանրաքվե անցկացնելն անհրաժեշտություն է:
Նոր սահմանադրության մշակման աշխատանքները շարունակվում են, նախնական տեսքը պատրաստ կլինի հունիս-հուլիս ամիսներին և կներկայացվի հանրության դատին:
Նշենք, որ 1982 թ. ընդունված և ներկայումս գործող Թուրքիայի սահմանադրության 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներում հղում էր կատարվում Աթաթուրքի սկզբունքներին ու գաղափարներին:
Թուրքիայի նոր սահմանադրությունից կհանվեն Աթաթուրքի գաղափարները
Թուրքիայում նախապատրաստվող նոր սահմանադրությունում ուշագրավ փոփոխություններ են ակնկալվում:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ երկրի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը, հայտարարելով, որ նոր սահմանադրությունը մեջլիսի օրակարգ կբերվի 2016թ. դեկտեմբերին, տեղեկացրել է, որ նոր տեքստից հանվելու են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունից արված մեջբերումները:
Միայն նախաբանում կնշվի, որ Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է:
Նոր սահմանադրությունը պարզեցվելու է, հոդվածների թիվը՝ նվազեցվելու: Նախագահի խորհրդականը նշել է, որ ուսումնասիրվել են շուրջ 50 երկրների սահմանադրություններ, մասնավորապես, որպես օրինակ են վերցվել Հարավային Աֆրիկայի և Իսլանդիայի մոդելները: Ըստ Ուչումի՝ նախագահ Էրդողանը համոզված է, որ սահմանադրության համար հանրաքվե անցկացնելն անհրաժեշտություն է:
Նոր սահմանադրության մշակման աշխատանքները շարունակվում են, նախնական տեսքը պատրաստ կլինի հունիս-հուլիս ամիսներին և կներկայացվի հանրության դատին:
Նշենք, որ 1982 թ. ընդունված և ներկայումս գործող Թուրքիայի սահմանադրության 2-րդ, 42-րդ, 58-րդ, 81-րդ, 103-րդ և 134-րդ հոդվածներում հղում էր կատարվում Աթաթուրքի սկզբունքներին ու գաղափարներին:
«ermenihaber.am»