Քաղաքական

15.06.2016 14:40


ԱԺ–ում փակ ռեժիմով քննարկում են Հարկային նոր օրենսգիրքը

ԱԺ–ում փակ ռեժիմով քննարկում են Հարկային նոր օրենսգիրքը

ՀՀ ԱԺ–ում այսօր սկսել են փակ ռեժիմով քննարկել առավոտյան առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի նախագիծը։ Պատգամավորներից բացի՝ այդ փակ քննարկմանը մասնակցում են նաև Կառավարության և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը լրագրողներին ասել է, որ այդպիսով փորձում են խնդրահարույց հարցերի շուրջ լուծումներ գտնել և նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բովանդակային փոփոխություններ իրականացնել։

Հիշեցնենք, որ Հարկային նոր օրինագիծն ԱԺ–ում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել էր, որ ՀՀԿ–ն Կառավարության հետ հստակ պայմանավորվածություն ունի՝ առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը և այսօրվանից արդեն սկսել քննարկումների շարք մինչև սեպտեմբեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը