Կարծիք

15.06.2016 13:25


ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ հասարակության լայն շերտերի շահերը ներկայացնող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել

ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ հասարակության լայն շերտերի շահերը ներկայացնող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը շատ օպերատիվ արձագանքում է երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:

Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արտահայտելով իր դիրքորոշումը դրա շուրջ:

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության անդամները, մասնավորապես, նշել են, որ նոր օրենսգիրքը ուղիղ հարված է երկրում մնացած միջին խավի, փոքր ու միջին բիզնեսի մնացած «փշրանքներին»:

Կուսակցությունն անընդունելի է համարում երկրի բյուջեն հարկային բեռի ավելացմամբ լցնելու գաղափարը: Հասկանալի է, որ հարկային բեռի ավելացումը ինչպես միջին խավի, այնպես էլ գործարարների դեպքում կունենա իր ցավալի հետևանքները: Դրանով կխթանվեն ձեռնարկությունների փակումը և արտագաղթը: Արտագաղթի նոր ալիքը շատ լուրջ բացասական ազդեցություն կունենա երկրի ոչ միայն տնտեսական զարգացման, այլև անվտանգության ու պաշտպանության տեսակետից:

Սրա մասին է, որ ահազանգում է ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ, ինչպես նաև Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ չգտնվող քաղաքական և հասարակական ուժեր, անկախ փորձագետներ, տնտեսվարողներ և հասարակության այլ ներկայացուցիչներ:

Փաստացի, ՀԱՄԱԽՄԲՈւՄԸ հասարակության լայն շերտերի շահերը ներկայացնող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել:

Վարդան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը