Աշխարհ

15.06.2016 13:15


Մինո Ռայոլա. «Մխիթարյանը հենց հիմա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»»

Մինո Ռայոլա. «Մխիթարյանը հենց հիմա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»»

Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլան:

««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը բացառիկ հնարավորություն է, եւ Մխիթարյանը ցանկանում է դա հենց հիմա»,- իտալացի գործակալի խոսքն է մեջբերում «sport1.de»-ն՝ «Bild»–ին հղումով։

«Transfermarkt»-ի փոխանցմամբ՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 24 միլիոն եվրո է առաջարկել Մխիթարյանին ձեռք բերելու համար:

Հիշեցնենք՝ «Բորուսիայի» հետ Հենրիխի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Ավելի վաղ գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ նոր պայմանագիր կնքելու հարցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը