Շոյգուն խոստացել է զարգացնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը
Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակելու են զարգացնել ռազմական համագործակցությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես նաև մեր երկրների միջև այլ ոլորտներում համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության ու 2016 թ. համագործակցության ծրագրի մասին, այն բավականին հագեցած է», - ասաց ՌԴ գերատեսչության ղեկավարը:
«Ես մտածում եմ, որ կա զարգանալու ու աճելու ներուժ: Իհարկե, մենք կանենք ամենը, որպեսզի մեր ընկերական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ», - շարունակեց Շոյգուն:
Բացի այդ, նա նաև շնորհավորել է գործընկերոջը Ադրբեջանի ազգային տոնի առթիվ. «Հույս ունենք ձեր թիմը տեսնել Միջազգային բանակային խաղերին, այն մրցույթներում և մրցարշավներում, որոնցում դուք որոշում եք ընդունել մասնակցել», - ասաց Շոյգուն՝ ընդգծելով, որ ուրախ կլինի Ադրբեջանի թիմը տեսնել «Բանակ - 2016» Միջազգային ռազմատեխնիկական ֆորումին», որտեղ ցուցադրվելու են նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, հանրապետության Զինված ուժերի գրեթե 90 սպա ուսումնառության կանցնեն ռուսական ռազմական բուհերում այս տարի:
«Դուք ամբողջովին իրավացի նշեցիք, որ մեր հարաբերությունները ռազմավարական և ընկերական են, և մեր ղեկավարները հնչեղություն են տալիս այդ հարաբերություններին: Մենք երկկողմանի ռազմական համագործակցության լավ ծրագիր ունենք: Դա մեր ապագա սպաների ուսումնառության հարցերն են», - ասաց Հասանովը: Նրա խոսքերով՝ այս տարի ՌԴ ռազմական ուսումնական հաստատություններում 72 մարդ է կրթվում:
«Եւ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի կլինի 88 մարդ», - ընդգծեց նա:
Շոյգուն խոստացել է զարգացնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը
Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակելու են զարգացնել ռազմական համագործակցությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես նաև մեր երկրների միջև այլ ոլորտներում համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության ու 2016 թ. համագործակցության ծրագրի մասին, այն բավականին հագեցած է», - ասաց ՌԴ գերատեսչության ղեկավարը:
«Ես մտածում եմ, որ կա զարգանալու ու աճելու ներուժ: Իհարկե, մենք կանենք ամենը, որպեսզի մեր ընկերական ռազմավարական գործընկերությունը և կապերը շարունակեն զարգանալ», - շարունակեց Շոյգուն:
Բացի այդ, նա նաև շնորհավորել է գործընկերոջը Ադրբեջանի ազգային տոնի առթիվ. «Հույս ունենք ձեր թիմը տեսնել Միջազգային բանակային խաղերին, այն մրցույթներում և մրցարշավներում, որոնցում դուք որոշում եք ընդունել մասնակցել», - ասաց Շոյգուն՝ ընդգծելով, որ ուրախ կլինի Ադրբեջանի թիմը տեսնել «Բանակ - 2016» Միջազգային ռազմատեխնիկական ֆորումին», որտեղ ցուցադրվելու են նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, հանրապետության Զինված ուժերի գրեթե 90 սպա ուսումնառության կանցնեն ռուսական ռազմական բուհերում այս տարի:
«Դուք ամբողջովին իրավացի նշեցիք, որ մեր հարաբերությունները ռազմավարական և ընկերական են, և մեր ղեկավարները հնչեղություն են տալիս այդ հարաբերություններին: Մենք երկկողմանի ռազմական համագործակցության լավ ծրագիր ունենք: Դա մեր ապագա սպաների ուսումնառության հարցերն են», - ասաց Հասանովը:
Նրա խոսքերով՝ այս տարի ՌԴ ռազմական ուսումնական հաստատություններում 72 մարդ է կրթվում:
«Եւ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի կլինի 88 մարդ», - ընդգծեց նա:
Աղբյուրը՝ «Zham.am»