Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել SCADA համակարգի գործարկման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող այս համակարգի հնարավորությունները, ներդրված հատուկ ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասնել կորուստների նվազեցման, ճշգրիտ կանխատեսումներ և համակարգի կայունության հաշվարկներ կատարել:
Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել էներգահամակարգի կառավարումը' հիմնվելով իրական ժամանակում հավաքագրված տվյալների վրա, ինչպես նաեւ' բարձրացնել էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:
էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման համակարգի նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաև հետագա փուլերում նախատեսվող ծրագրերին:Առաջին փուլի իրականացման նպատակով, ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև (ներկայում' Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կնքվել է վարկային համաձայնագիր:
SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասահարու Կոնոն, հիշյալ նախագիծը համարելով հայ-ճապոնական բարեկամության և համագործակցության լավագույն օրինակներից մեկը, նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ ևս աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին: