Ստ.Մարգարյան. «Այս օրինագիծն էապես խանգարելու է բիզնեսի զարգացմանը»
ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկության է դրվել Հարկային օրենսգրքի նոր նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի մեջ մտնող 4 պատգամավորների անունից Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ այդ օրինագիծն անընդունելի են համարում։
Նա նաև հիշեցրել է, որ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբն այս օրինագծի մասին երեկ հայտարարություն էր տարածել և ներկայացրել իր դիրքորոշումը։
–Այս օրինագիծն էապես խանգարելու է բիզնեսի զարգացմանը, ավելացնելու է ստվերայնությունը։ Եվ արատավոր է դրա գաղափարախոսությունը։ Մենք նաև անընդունելի ենք համարում նախ օրենքը ընդունելու, հետո քննարկելու գործելաոճը։ Մենք առաջարկում ենք հետաձգել հարցի քննարկումը,–նշել է Ստեփան Մարգարյանը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նշել է, որ ՀՀԿ–ն Կառավարության հետ հստակ պայմանավորվածություն ունի՝ առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը և այսօրվանից արդեն խնդրահարույց հարցերի շուրջ սկսել քննարկումների շարք մինչև սեպտեմբեր։
Այնուհետև հարցը դրվել է քվեարկության և 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել առաջին ընթերցմամբ։
Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am