Աշխարհ

15.06.2016 10:55


9-ամյա ամերիկացին ռեկորդ է սահմանել՝ մինչև Ալկատրաս կղզին և հակառակը լողալով

9-ամյա ամերիկացին ռեկորդ է սահմանել՝ մինչև Ալկատրաս կղզին և հակառակը լողալով

9-ամյա ամերիկացի Ջեյմս Սևիջը ռեկորդ է սահմանել՝ Սան Ֆրանցիսկոյից մինչև Ալկատրաս կղզին և հակառակը լողալով։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ տղայի համար խոչընդոտ չեն հանդիսացել ոչ ջրի արագ ընթացքը, ոչ էլ սառնությունը։ Այնուամենայնիվ, Սևիջը խոստովանել է, որ առաջին կես ժամը դեմքին հարվածող ալիքները գրեթե ստիպում էին նրան հրաժարվել լողալուց։

Որպես պարգևատրում՝ տղայի հայրը սկզբում որդուն առաջարկել է 100 ԱՄՆ դոլար, այնուհետև կրկրնապատկել գումարը։ Ռեկորդ սահմանելու համար ամերիկացուց ավելի քան 2 ժամ է պահանջվել։ Սևիջը դարձել է ամենաերիտասարդ լողորդը, ում հաջողվել է լողալ նման երթուղով։ Նախորդ ռեկորդ սահմանողն էլ եղել է 10 տարեկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը