Լրահոս

09.12.2009 15:54

ՀՌԱՀ անդամներն ընտրվեցին

ՀՌԱՀ անդամներն ընտրվեցին

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ ընտրվելու համար առաջադրվել էին Կորյուն Առաքելյանը, Գոհար Արշակյանը, Գևորգ Հարությունյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտյանը, Կարեն Վարդանյանը և Հայկ Քոթանյանը: Խորհրդարանում այսօր տեղի ունեցած փակ-գաղտնի քվեարկությունների արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները: Քվեատուփում առկա են եղել 101 քվեաթերթիկներ, որոնցից  անվավեր է ճանաչվել 8-ը:

Կորյուն Առաքելյանի օգտին քվեարկել են կողմ 78, դեմ' 22, Գոհար Արշակյան' կողմ 26, դեմ 74, Գևորգ Հարությունյան'կողմ 29, դեմ 71, Արամ Մելքոնյան' կողմ 75, դեմ 25, Արմեն Մկրտչյան' կողմ 91, դեմ 9, Կարեն Վարդանյան' կողմ 4, դեմ 96, Հայկ Քոթանյան' կողմ 84, դեմ 16:

Ըստ վերոնշյալ արդյունքների, ՀՌԱՀ անդամներ են ընտրվել Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը և Հայկ Քոթանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։