ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ
Հարկային նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ հանրային ու հատկապես բիզնես շրջանակներում լայն արձագանք են ստացել և լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Նախատեսվում է հարկային բեռի ավելացում հատկապես միջին բիզնեսի և մեր հանրության միջին խավը ներկայացնող աշխատուժի համար:
Տարեկան շրջանառության շեմի իջեցումը 115 միլիոն դրամից մինչև 40 միլիոն դրամ և միջին գործարարության ներառումը ավելացված արժեքի 20 տոկոսանոց տիրույթ պարզապես կոչնչացնի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գործարարներին: Նոր օրենսգրքի կիրառմամբ միջին բիզնեսը կա՛մ կվերածվի փոքրի, կա՛մ դուրս կմնա բիզնես դաշտից:
Անընդունելի ենք համարում նաև միջին եկամուտ ունեցող աշխատողների եկամտահարկի տոկոսադրույքի բարձրացումը: Այդպիսով կարող է խթանվել ոչ թե լեգալ, այլ ստվերային շրջանառությունը և ստվերային զբաղվածությունը:
Համոզված ենք, որ հարկերի բարձրացման միջոցով ձախողված տնտեսական քաղաքականությունը փոխհատուցելն է՛լ ավելի կբարդացնի սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը դեմ է ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքին, որն արմատապես փոխելու է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունները՝ էլ ավելի ծանր հարված հասցնելով Հայաստանի առանց այն էլ թույլ տնտեսությանը։
Չի՛ կարելի գնալ ամեն գնով բյուջեն լցնելու վտանգավոր ճանապարհով: Բյուջեն պետք է ֆունկցիա լինի տնտեսական աճից ու զարգացումից, այլ ոչ թե դառնա բիզնեսին խոչընդոտող և մասնավոր սեփականությունը վերաբաշխող գործիք: