Կարծիք

14.06.2016 16:17


«Շոու՝ առանց կանոնների» էժանագին ակցիան մեկնարկել է

«Շոու՝ առանց կանոնների» էժանագին ակցիան մեկնարկել է

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իշխանությունը նորից անցել է «որսի», ասել է թե՝ «շոու՝ առանց կանոնների» էժանագին ակցիան մեկնարկել է. դիմացն ընտրություններն են, և ժողովրդի աչքերին թոզ փչելու ժամանակները մոտենում են:

Արդեն մի քանի շաբաթ է՝ լսում ենք նոր պաշտոնանկությունների, նոր ձերբակալումների մասին:

Բանն այն է, որ Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան ուռճացնում է ոչ միայն ընտրությունների թվերը, այլ նաև պաշտոնանկ եղածների և ձերբակալվածների պաշտոնները: Ասենք, այսպես` ձերբակալվում է, օրինակ, առողջապահության ոլորտի «Ճ» կարգի մի պաշտոնյա, ով առողջարանային կեղծ ուղեգրեր է պատրաստել ու իրացրել, «պաշտոնանկ են արվում» այն մարդիկ, պետական գերատեսչության որևէ մասնագետ, ով, թերևս, արդեն վաղուց «պլանի տակ» էր ընկել կրճատումների մասով:

Այսինքն, ձերբակալվում և աշխատանքից ազատվում են միջին տրամաչափի չինովնիկներ` բաժնի վարիչը, նրա տեղակալը, օգնականը, քարտուղարուհին, այնինչ «շան գլուխն» ավելի խորն է թաղված:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը