Տնտեսական

14.06.2016 13:21


Արամ Սարգսյան. «90 միլիոն դոլարով իսրայելական 20 դրոն կարելի էր գնել»

Արամ Սարգսյան. «90 միլիոն դոլարով իսրայելական 20 դրոն կարելի էր գնել»

-Բանակի պահանջները չի կարելի չիմանալ: 90 միլիոն դոլարով իսրայելական 20 դրոն կարելի էր գնել, այնինչ մեզ մոտ երկու միջազգային ուսումնական կենտրոն կառուցվեց: Բյուջեի դեֆիցիտն ահռելի մեծ էր, և այն փակելու համար ՀՀ-ն վարկ է վերցնում, բայց ոչ թե այն գործի մեջ դնելու, այլ պարտք փակելու համար,- հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 13-ին ԱԺ-ի կողմից ընդունած բյուջե 2015-ի կատարողականին:

Բանախոսն օրինակ է բերել իր այցելությունները ՀՀ գրեթե բոլոր մարզեր, որտեղ գյուղացիները բողոքում են, թե երբ պետք է զարգանա գյուղատնտեսությունը, ինչու արտադրություն չկա, ինչու է բանկային համակարգը խեղդում ժողովրդին:

-Ես տեսնում եմ ընդամենը հայտարարություններ: Դասեր քաղելու լուրջ քայլեր չեմ տեսնում, որովհետև իրականում ստվերն ու կոռուպցիան կրճատելու ցանկություն չկա,- ասել է բանախոսը:

Արամ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ ՀՀ-ն ֆինանսական ծանրագույն վիճակում է:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը