Ռուսաստանցի ֆուբոլային բոլոր երկրպագուներին, որոնք Երկրպագուների համառուսական միության ավտոբուսում էին, արտաքսում են Ֆրանսիայից։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը։
«Այժմ ոստիկանությունը մեզ բոլորիս հանում է ավտոբուսից, հայտնել են արտաքսման մասին։ Պատճառները չեն բացատրվում։ Ավտոբուսում 50 մարդ կա։ Ինչ–որ ցուցամոլություն է։ Մեզանից ոչ ոք չի ձերբակալվել Մարսելի անկարգությունների ժամանակ, իսկ արդյունքում, չգիտես՝ ինչու, կպան Երկրպագուների համառուսական միության պաշտոնական պատվիրակությանը»,– ասել է Շպրիգինը հեռախոսով։
Ավելի ուշ ֆրանսիական իշխանությունները հաստատել են ռուս երկրպագուներին արտաքսելու իրենց որոշումը՝ պատճառաբանեով, որ նրանք սպառնում են հասարակական կարգին։
Հիշեցնենք՝Ֆրանսիայի հատուկջոկատայիններն արգելափակել էին դեպի Լիլլ շարժվող ավտոբուսը, որում գտնվում էին ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուները։ Հունիսի 15-ին Լիլլում նախատեսվում է Եվրո-2016-ի շրջանակներում Ռուսաստան-Սլովակիա հանդիպումը։
Ֆրանսիան ռուսաստանցի 50 երկրպագու է արտաքսում
Ռուսաստանցի ֆուբոլային բոլոր երկրպագուներին, որոնք Երկրպագուների համառուսական միության ավտոբուսում էին, արտաքսում են Ֆրանսիայից։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը։
«Այժմ ոստիկանությունը մեզ բոլորիս հանում է ավտոբուսից, հայտնել են արտաքսման մասին։ Պատճառները չեն բացատրվում։ Ավտոբուսում 50 մարդ կա։ Ինչ–որ ցուցամոլություն է։ Մեզանից ոչ ոք չի ձերբակալվել Մարսելի անկարգությունների ժամանակ, իսկ արդյունքում, չգիտես՝ ինչու, կպան Երկրպագուների համառուսական միության պաշտոնական պատվիրակությանը»,– ասել է Շպրիգինը հեռախոսով։
Ավելի ուշ ֆրանսիական իշխանությունները հաստատել են ռուս երկրպագուներին արտաքսելու իրենց որոշումը՝ պատճառաբանեով, որ նրանք սպառնում են հասարակական կարգին։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հատուկջոկատայիններն արգելափակել էին դեպի Լիլլ շարժվող ավտոբուսը, որում գտնվում էին ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուները։ Հունիսի 15-ին Լիլլում նախատեսվում է Եվրո-2016-ի շրջանակներում Ռուսաստան-Սլովակիա հանդիպումը։
7or.am