ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման բացահայտումն ու Արցախի խնդիրը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադարձել վերջերս ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման 73 անդամների ձերբակալման փաստին։ Բանախոսի կարծիքով, հանցավոր խմբի 44 հայազգի անդամներին ներկայացված մեղադրանքները «անպայման ազդեցություն է ունենալու ԼՂ խնդրի լուծման վրա»: «Ուղղակի կապ չի ունենա, բայց ես ակնկալում եմ լուրջ ճնշումներ ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ։ Չի բացառվում, որպես այդ միջադեպի շարունակություն արտասահմանյան կազմակերպությունների կողմից ՀՀ մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների գումարների սառեցում, որոնք, սակայն, Հայաստան չեն վերադարձվի»,-ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը։ նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման բացահայտումը գործող իշխանությանը կարող է դրդել գնալ զիջումների Արցախի հարցում: