Գերմանիան կարող է սառեցնել իր ներդրումները Թուրքիայում
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում առկա ներդրումները: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը՝ հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին։
Որպես պատճառ՝ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Էրդողանը որոշ ժամանակ առաջ պահանջել էր քրեական գործ հարուցել մի գերմանացի երգիծաբանի դեմ՝ իրեն վիրավորելու մեղադրանքով:
Աղբյուրը խնդրի վերաբերյալ զրուցել է Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերմանիայի Առևտրա-արդյունաբերական պալատների միավորման (DIHK) արտաքին առևտրի բաժնի տնօրեն Ֆոլքեր Թրայերը2017թ. թուրքական շուկայում գերմանական ընկերությունների տնտեսական ակնկալիքները գնահատել է «թույլ դրական»:
«Անվտանգության վիճակը խաթարեց գործարար աշխարհի ներկայացուցիչների գործունեությունը: Այդ պատճառով էլ նախագծերի իրականացումը հետաձգվեց»,- նշել է Թրայերը: Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցածը հատկապես վնասել է միջին մեծության ընկերություններին, իսկ մեծ կազմակերպությունները կարողացել են պահպանել իրենց ներդրումային ծրագրերը:
Գերմանիայի արդյունաբերական ֆեդերացիայի (BDI) նախագահ Ուլրիխ Գրիլոն էլ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք ցավով ենք հետևում վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Տնտեսության համար անվտանգ միջավայրը կենսական անհրաժեշտություն է: Ներդրումներ կատարելու որոշումները կախված են հենց այս հանգամանքից»:
Գերմանիան կարող է սառեցնել իր ներդրումները Թուրքիայում
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում առկա ներդրումները: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը՝ հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին։
Որպես պատճառ՝ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Էրդողանը որոշ ժամանակ առաջ պահանջել էր քրեական գործ հարուցել մի գերմանացի երգիծաբանի դեմ՝ իրեն վիրավորելու մեղադրանքով:
Աղբյուրը խնդրի վերաբերյալ զրուցել է Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերմանիայի Առևտրա-արդյունաբերական պալատների միավորման (DIHK) արտաքին առևտրի բաժնի տնօրեն Ֆոլքեր Թրայերը 2017թ. թուրքական շուկայում գերմանական ընկերությունների տնտեսական ակնկալիքները գնահատել է «թույլ դրական»:
«Անվտանգության վիճակը խաթարեց գործարար աշխարհի ներկայացուցիչների գործունեությունը: Այդ պատճառով էլ նախագծերի իրականացումը հետաձգվեց»,- նշել է Թրայերը: Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցածը հատկապես վնասել է միջին մեծության ընկերություններին, իսկ մեծ կազմակերպությունները կարողացել են պահպանել իրենց ներդրումային ծրագրերը:
Գերմանիայի արդյունաբերական ֆեդերացիայի (BDI) նախագահ Ուլրիխ Գրիլոն էլ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք ցավով ենք հետևում վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Տնտեսության համար անվտանգ միջավայրը կենսական անհրաժեշտություն է: Ներդրումներ կատարելու որոշումները կախված են հենց այս հանգամանքից»:
«ermenihaber.am»