Աղվան Պողոսյան. ««Համախմբումն» իր ծրագրերով և պատրաստված թիմով ի զորու է մեր երկրում հասնել արմատական բարեփոխումների»
Հարցազրույց «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար Աղվան Պողոսյանի հետ
–«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման արտահերթ համաժողովը տեղի ունեցավ «Համախմբումն այլընտրանք չունի» կարգախոսի ներքո։ Համաժողովին նաև մասնակցում էին «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները։ Դուք էլ հայտարարեցիք, որ «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը որոշում է կայացրել միանալ «Համախմբում» կուսակցությանը։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը։
–Մեր նախաձեռնած միջոցառումն իրոք կրում էր «Համախմբումն այլընտրանք չունի» խորագիրը, քանի որ սույն կոնտեքստում երկրի առջև արդեն իսկ տևական ժամանակ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել միմիայն համախմբման և հասարակության լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով։ Մենք գիտակցում ենք, որ ներկայումս «Համախմբում» կուսակցությունն է՝ իր քաղաքական թիմով, առաջարկելու երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, քանի որ հանձինս Վարդան Օսկանյանի և նախաձեռնող խմբի անդամների՝ քաղաքական և պետականամետ մոտեցումները բավականին արդիական են ու խոստումնալից։ Հրավերին անմիջապես արձագանքեցին նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, և արդեն իսկ կա հստակ իրողություն. «Համախմբում» կուսակցությանը միացավ մի քանի հարյուր համակիրներով երիտասարդական շարժում։
–Համաժողովի ժամանակ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ իշխանափոխության խնդիր են դրել և այլընտրանք են լինելու իրեն սպառած իշխող ուժին: Երիտասարդների շրջանում որքանո՞վ է պահանջված այս օրակարգը։
–Գիտեք, վերջին շրջանում մեր անկախության սերունդը ցույց տվեց, որ ի զորու է պայքարել և՛ ներքին, և՛ արտաքին թշնամու դեմ։ Սրահում նստած երիտասարդները սպասում էին ընդամենը մեկ նախադասության, այն է՝ «Համախմբում» կուսակցության քաղաքական օրակարգում կա՞ իշխանափոխության ծրագիր, թե ոչ։ Եվ այդ հարցի պատասխանը նրանք հստակ ստացան։ Ու հաշվի առնելով, թե ովքեր են այդ օրակարգը ներկայացնում, համոզված ենք՝ կես ճանապարհից հետքայլ չի արվելու:
–Ինչպիսի՞ Հայաստան են ցանկանում տեսնել երիտասարդները և այդ առումով ի՞նչ ակնկալիքներ ունեն «Համախմբում» կուսակցությունից։
–Հասկանալի է, որ քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, որով որոշվում է մեր երկրի հետագա ճակատագիրը։ Բնականաբար, յուրաքանչյուր երիտասարդ ցանկություն ունի ապրելու բացառապես արդար, բարգավաճ և ուժեղ Հայաստանում, իսկ դրա համար անհրաժեշտ է պայքարել և հասնել նշված չափանիշներին։ Հասկանալի է, որ «Համախմբումն» իր ծրագրերով և պատրաստված թիմով ի զորու է մեր երկրում հասնել արմատական բարեփոխումների, որը մեր բոլորի երազանքն է։ Իսկ մենք մեր երազանքներն ի կատար ենք ածելու, այնպես որ, կոչ եմ անում երիտասարդներին պատրաստվել պայքարի ու հասնել փոփոխությունների։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը