Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ Սամվել Բաբայանի վերադարձը, Հայկ Խանումյանի դեմ կատարված հարձակումը, իշխանությունների արձագանքը, ցույց տվեցին, թե ինչ խոր ճգնաժամում է հայտնվել Հայաստանը։
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ի հայտ բերեց լրջագույն խնդիրներ պաշտպանական համակարգում, որոնք արագ լուծում են պահանջում։ Սամվել Բաբայանն էլ առաջարկեց այդ լուծումները, սակայն իշխանությունները (իսկ երբ ասում ենք իշխանություն, հասկանում ենք Սերժ Սարգսյան) պատասխանեցին Մաէստրո Գալուստի մարազմատիկ անհոդաբաշխ մտքերով ու Շարմազանովի ամպագոռգոռ, ցինիկ ու դատարկ հայտարարություններով։
«Կրկեսի վերածելու երկիր չունեցող» Սերժ Սարգսյանը խեղկատակներով է լցրել խորհրդարանն ու ողջ պետական համակարգը և ասես ծաղրում է մեզ բոլորիս։ Տեսեք, թե այսօր ովքեր են երկրի «առաջին դեմքերը», ովքեր են հանդես գալիս իշխանության անունից ու ներկայացնում Հայաստանի շահերը միջազգային ատյաններում։ Նրանց ցանկացած խոսք առնվազն ծիծաղ է առաջացնում, իսկ շատ հաճախ՝ արդարացի զայրույթ։ Սերժ Սարգսյանն իրեն այսօր այնքան վստահ է զգում, որ կարող է հասարակության հետ խոսել Գալուստ Սահակյանի, Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, տարբեր կալիբրի գեղամյանների միջոցով։ Դրանով նա իր դիրքորոշումն ու վերաբերմունքն է հայտնում հասարակությանը հուզող խնդիրների, հասարակության կարծիքի վերաբերյալ։
Սակայն ամենաողբերգականն այս կրկեսում այն է, որ մենք, կարծես, համակերպվել ենք այդ իրողության հետ։ Համակերպվել ենք այն ծաղրի հետ, որին մեզ ենթարկում են իշխանությունները։ Եվ ինչը որ ավելի վատ է, մեզ համար արդեն սովորական է, որ Սերժ Սարգսյանի անձնական շահերը վեր են դասվում ազգային պետական շահերից։ Իսկ այսօր արդեն հասել ենք մի իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանի անձնական շահերը դեմ են ազգային շահերին ու սեփական շահից ելնելով՝ նա ադրբեջանական ռազմական մեքենային է դեմ տալիս հայ զինվորներին՝ հույսը դնելով 80-ականների զենքի ու զինվորների ոգու վրա։
Այս ամենի միջոցով նա մի հստակ ուղերձ է հղում հասարակությանը, որ հանուն սեփական իշխանությունը պահելու՝ նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ և վճարել ցանկացած գին։ Եվ այստեղ բնական հարց է առաջանում՝ արդյոք պատրա՞ստ է հասարակությունը զոհաբերել մեր երկրի բարեկեցությունն ու անվտանգությունը հանուն Սերժ Սարգսյանի իշխանության։
Կրկեսի վերածված հայրենիք

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից